ԱՄՆ կոնգրեսականները կոչ են անում Ռուսաստանին հեռացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդից
Երկու ամերիկացի օրենսդիրներ՝ ԱՄՆ Կոնգրեսի Հելսինկյան հանձնաժողովի անդամներ Կոնգրես են ներկայացրել բանաձեւ՝ նախագահ Ջո Բայդենին կոչ անելով քայլեր ձեռնարկել Ռուսաստանին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդից հեռացնելու համար, հայտնում է Foreign Policy-ն:
Բանաձևում, որի տեքստը հասանելի է, Սթիվ Քոհենը և Ջո Ուիլսոնը նշել են, որ Ռուսաստանը թույլ է տվել ՄԱԿ-ի կանոնադրության կոպտագույն խախտումներ, ինչը կասկածի տակ է դնում Անվտանգության խորհրդում տեղ զբաղեցնելու նրա իրավունքը։
ՄԱԿ-ի կանոնադրությունը չի նախատեսում երկրին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում մշտական անդամությունից զրկելու հնարավորություն։ Հանձնաժողովի և որոշ իրավաբանների կողմից առաջ քաշվող մտքերից մեկը Ռուսաստանի՝ որպես ԽՍՀՄ իրավահաջորդի կարգավիճակը Անվտանգության խորհրդում վիճարկելու առաջարկն է։
Հրատարակությունը խոստովանում է, որ դրան դժվար թե հնարավոր լինի հասնել;