Չինաստանն արձագանքել է Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակին
Պեկինը հուսով է, որ Ադրբեջանն ու Հայաստանը երկխոսության միջոցով համատեղ կպահպանեն տարածաշրջանային խաղաղությունն ու կայունությունը, ասել է Չինաստանի ԱԳՆ խոսնակ Վան Վենբինը։
«Մենք հուսով ենք, որ համապատասխան երկրները կուժեղացնեն երկխոսությունը և համատեղ կպահպանեն տարածաշրջանային խաղաղությունը, կայունությունը և քաղաքացիների խաղաղ կյանքը»,- ասել է Վանգը։