Ռուսաստանին անհանգստացնում է Լաչինի ճանապարհին տիրող իրավիճակը. Զախարովա
Ռուսաստանը մտահոգված է Լաչինի միջանցքի արգելափակմամբ և հույս ունի մոտ ապագայում տրանսպորտային կապը լիարժեք կվերականգնվի։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Մեզ անհանգստացնում է Լաչինի միջանցքի արգելափակումը, դա պայմանավորված է հանքավայրերի շահագործման վերաբերյալ կողմերի միջև տարաձայնություններով։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը և ռուսական խաղաղապահ զորախումբն այս օրերին ակտիվորեն աշխատում են իրավիճակը դեէսկալացնելու ուղղությամբ։ Մենք ակնկալում ենք շատ մոտ ապագայում լիարժեք տրանսպորտային կապի վերականգնում կլինի»,- ասել է Զախարովան։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը նաև ընդգծել է, որ ռուս խաղաղապահների հասցեին հնչող մեղադրանքներն անընդունելի են և հակաարդյունավետ;