Այդպես էլ չասեցին, թե որ ուղղությամբ էր տեղի ունեցել ադրբեջանցի զինծառայողի ապoրինի անցումը. Աբրահամյան
ԱԺ-ում կառավարությունը արտահերթ նիստ է անում. ՈւՂԻՂՀունգարիան մտադիր չէ Ուկրաինային ռшզմական օգնություն ցուցաբերել. Հունգարիայի վարչապետԳնդեվազում վարորդը «ՎԱԶ 2107»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել մրգատու այգում․ կա վիրավnրՍպասվում է կարճատև անձրևՄենք պատմություն ստեղծող ենք և ոչ թե վերարտադրող. ըստ Փաշինյանի՝ պատմությունն այն չէ, ինչ տեղի է ունեցելԿալանքի կիրառումը, քաղաքական խոսքի պարագայում ՄԻԵԴ-ը գրեթե բոլոր գործերով ճանաչում է իրավունքի խախտումՌուսաստանի՝ Ուկրաինային հասցրած հարվածների հետևանքով վեց մարդ է զոհվել
Տեսանյութն ակնհայտորեն հաստատում է, որ Իրանի քաղաքացիները Ծառուկյանից առնվազն 14․5 միլիոն դոլար են հափշտակել. փաստաբանը տեսանյութ է հրապարակել
Պետք է խոստովանեմ, որ իրականում իմ արարքի համար զղջացել եմ. պետք է իջեցնեմ այլ «հրահանգ». Արթուր ԴանիելյանՀութիները շարունակում են հարվածներ հասցնել Էր Ռիադի օնավակայանին. կան զոհեր և վիրավորներՊՆ նախարարը հատարարում է՝ հո ե՞ս չեմ բանակում մահերի համար պատասխանատուն, Փաշինյանն էլ հայտարարում է, թե՝ խաղաղությունն է ինքնասպանությունների պատճառը. վերլուծաբանՃՏՊ Կապանի Հալիձոր թաղամասի կամրջի մոտակայքում․ փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել Ողջի գետիցՀորմուզի նեղուցում պայթել է նավթատար լցանավ, որը տեղափոխում էր 750 հազար բարել նավթԼոռում «Opel Zafira»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորում․ 6 վիրավnրներից մեկը հիվանդանոցում մահшցել էՀոկտեմբերի 12-13-ը Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի ԼեհաստանումՊեսկովը մեկնաբանել է Թրամփի հայտարարությունը՝ Ուկրաինայում իշխանափոխության մասինԱյսօր՝ Ժամը 10:00-ից, հոսանքազրկումներ կլինենԹուրքիայում ավտոբուսի և բեռնատարի բախման հետևանքով 11 մարդ է զոհվելԵրևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի Բրիտանական կենդանաբանական այգում վագրը հոշոտել է տղամարդունԼևոն XIV-ը դեմ է արտահայտվել մահապատժին Պենտագոնի ուղիղ հեռարձակման որոշումից հետոԱթենքի արվարձանում հետաքննում են մահաբեր հարձակումը՝ հնարավոր ազգայնական դրդապատճառովԻրանի հարավ-արևելքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է ոստիկանության բարձրաստիճան աշխատակցուհիՀրդեհ է բռնկվել Թուրքիայի խոշորագույն սրտաբանական կենտրոններից մեկումԲրազիլում ոստիկաններն ազատել են մանկապարտեզում պատանդ պահվող 13 երեխաների․ հարձակվողը սպանվել էԳերմանիայի Բունդեսլիգայի 5-րդ տուրում «Բավարիան» ոչ-ոքի խաղաց «Աուգսբուրգի» հետԱշխարհահռչակ տենոր Անդրեա Բոչելին շնորհակալություն է հայտնել Հենրիխ Մխիթարյանին նվերի համարԿոբախիձե․ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներից Վրաստանի հրաժարումը ռացիոնալ որոշում էրԱմուլսարի ծրագիրը Հայաստանի ՀՆԱ-ի վրա 1.5-2% դրական ազդեցություն կունենա․ Գնել ՍանոսյանԲախվել են «MERCEDES»-ն ու «NISSAN»-ը, կա 1 զոհ, 1 վիրավոր, մաhացածը վարորդներից մեկի կինն էԳերմանիան մերժել է ԵՄ 2028–2034 թվականների բյուջեի նոր նախագիծը Այսօր մահացած զինծառայողը 3 ամսից պետք է զորացրվեր. մանրամասներ Հայտնի է էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդը Դիանա Վարդանյան-Մարատյանը նշանակվել է Լիբանանի վիճակագրության կենտրոնական վարչության ղեկավար Anthropic-ի Claude ԱԲ-մոդելը սպանության մասին տեղեկություններ է հորինել և դրանք փոխանցել ԱՄՆ ոստիկանությանը Երևանը ոչ միայն իր թիկունքում, այլև առջևում ունի 2808 տարի. Փաշինյան ԵՄ դիվանագիտության ղեկավարը հանդես է եկել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների մեղմացման դեմ Փաշինյանի միջնորդությամբ արգելանք է դրված ոչ միայն իմ, այլև կնոջս բանկային հաշիվների վրա. ՂազարյանՏեր Իսահակ եպիսկոպոս Պողոսյանը օծել է Լճաշենի նորակառույց Սուրբ Մարիամ եկեղեցու խաչերն ու զանգըՀունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդեսԵրևանի պատմության ամենաբարձր շենքի մեկնարկն ենք տալիս. Փաշինյան (տեսանյութ)Մայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիները Փենսիլվանիայում հրաձգության հետևանքով ինը մարդ է զոհվել, այդ թվում՝ երկու երեխա և հղի կին Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի մեկնարկային խաղում «Վանը» հաղթեց «Գանձասարին» Վրաստանում ղազախ վարորդին դատապարտել են 16 տարվա ազատազրկման՝ ցավազրկող դեղամիջոցի պատճառով Պատերազմում վիրավորված, այսօր՝ ծանր հիվանդության դեմ պայքարում․ Մեխակ Սմբատյանին օգնություն է անհրաժեշտԷդվարդ Ասրյանը հետևել է ծառայության կազմակերպման աշխատանքներին Րաֆֆու փողոցում կնոջը հարվածել, գցել են գետնին և հափշտակել «Samsung A15» բջջային հեռախոսը Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Բուլղարիայի ընտրանուն
Տնտեսություն

Կառավարությունը պարտավոր է վերանայել և սահմանել ՀՀ տնտեսության և բիզնեսի համար էլեկտրաէներգիայի, գազի և ջրի մրցունակ սակագներ. տնտեսագետ

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը գրում է.

«Հայաստանի սննդի արդյունաբերության ոլորտի ճգնաժամը շարունակվում է։

Գլխավորապես արտաքին գործոններով պայմաննավորված երկնիշ տնտեսական աճը խառնաշփոթի մեջ է գցել պետական այրերին, նրանք ուղղակի իրականություն կտրվել են և չեն տեսնում կամ ոչինչ չեն ձեռնարկում Հայաստանի տնտեսության համար ռազմավարական նշանակություն ունեցող սննդի արդյունաբերության ոլորտի անկումը կասեցնելու ուղղությամբ։ Այս ոլորտի ձեռնարկությունները հիմնականում վերամշակում են տեղական գյուղատնտեսական արտադրանքը, հետևաբար, այս ճգնաժամը մեծ ազդեցություն է թողնելու նաև գյուղատնտեսության ոլորտի վրա, որտեղ աշխատում են հարյուր հազարավոր մարդիկ։

Հարկ է նշել նաև, որ արցախյան 44-օրյա պատերազմն և վերջին օրերի ընթացքում ադրբեջանական սադրանքներն իրենց հերթին բացասաբար են ազդում ինչպես Հայաստանի, այնպես էլ Արցախի սննդամթերք արտադրող ձեռնարկությունների գործունեության վրա։

Եվ այսպես՝ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն՝ 2022 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝

1․ մսի արտադրության ծավալը նվազել է 5,6 տոկոսով,

2․ երշիկեղենի արտադրության ծավալը նվազել է 4,9 տոկոսով,

3․մսից կիսապատրաստվածքների արտադրության ծավալը նվազել է 43,8 տոկոսով,

4․ զտած յուղերի արտադրության ծավալը նվազել է 51,5 տոկոսով,

5․ կաթնաշոռի արտադրության ծավալը նվազել է 1,9 տոկոսով,

6․ թթված կաթի և մածունի արտադրության ծավալը նվազել է 6,5 տոկոսով,

7․ թթվասերի արտադրության ծավալը նվազել է 16,4 տոկոսով,

8․ պաղպաղակի և ուտելի սառույցի արտադրության ծավալը նվազել է 35,5 տոկոսով,

9․ թարմ հացի արտադրության ծավալը նվազել է 0,5 տոկոսով,

10․ տորթերի, հրուշակեղենի արտադրության ծավալը նվազել է 35,9 տոկոսով,

11․ Հրուշակեղենի և շաքարե հրուշակեղենի արտադրության ծավալը նվազել է 2,9 տոկոսով,

12․ կերակրի աղի արտադրության ծավալը նվազել է 39 տոկոսով,

13․ խաղողի գինու արտադրությունը նվազել է 7,5 տոկոսով,

14․ հանքային և գազավորված ջրերի արտադրության ծավալը նվազել է 23 տոկոսով
Նույն ժամանակահատվածում ավելացել են հյութերի, ալյուրի, ձավարեղենի, մակարոնեղենի, գարեջրի, ալկհոլային խմիչքների և սիգարետի արտադրության ծավալները։

Հայաստանի սննդի արդյունաբերության ծավալների անկման վրա ազդել են մի շարք գործոններ։ Մասնավորապես՝ 2022 թվականի ընթացքում անասնաբուծության անկումը կազմել է 4,1 տոկոս, ինչը հանգեցրել է կաթի արտադրության ծավալների նվազմանը։ Իսկ այս տարվա կարագի արտադրության ծավալների 3,1 անգամ աճը պայմանավորված է Իրանից ներկրվող էժան կաթի սերուցքի հումքով։
Բացի այդ, տեղական արտադրությանը մեծ վնաս են հասցրել ներկրվող ապրանքները, որոնք անհամեմատ էժան են դարձել դրամի գերարժևորման պայմաններում։ Տեղական արտադրողները կորցնում են նույնիսկ ներքին շուկան։
Տարեսկզբին բիզնեսի համար էլեկտրաէներգիայի, գազի և ջրի սակագների բարձացումներն էլ ավելի ծախսատար են դարձրել տեղական արտադրությունները։ Փաստացի տարածաշրջանի և ԵԱՏՄ երկրների համեմատ Հայաստանի կոմունալ ծառայությունների սակագներն ամենաբարձն են։ Հետևաբար, ներդրողներին ավելի ձեռնտու է իրենց բիզնեսը բացել ոչ Հայաստանում։
Կենտրոնական բանկի կողմից վերաֆինանսավորման տոկոսադրույքի շարունակական բարձրացման և դրամավարկային քաղաքականության ձախողման արդյունքում բիզնեսի համար թանկացել են վարկային միջոցները, որն իր հերթին մեծ հարված է հասցրել Հայաստանի տնտեսությանը։

Իհարկե, սննդի արտադրության ծավալների վրա էական ազդեցություն են թողել Վերին Լարսի անցակետի կուտակումները, որը սահմանափակել և ծախսատար է դարձրել Հայաստանից արտահանումը։ Կառավարության լաստանավի շահագործման հայտարարություններն այդպես էլ օդի մեջ մնացին։

Միաժամանակ պետք է արձանագրել, որ սննդի արդյունաբերության զարգացմանն ուղղված պետական աջակցության ծրագրերն ունեն ցածր արդյունավետություն, դրանք վերանայման կարիք ունեն։ Անհրաժեշտ է համադրել տնտեսական և դրամավարկային քաղաքականությունները, ԿԲ-ն չի կարող իր կարճաժամկետ խնդիրները լուծելու համար սնանկացնել հազարավոր փոքր և միջին ձեռնարկութուններ։ Կառավարությունն և հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը պարտավոր են վերանայել և սահմանել Հայաստանի տնտեսության և բիզնեսի համար էլեկտրաէներգիայի, գազի և ջրի մրցունակ սակագներ»։