Ընդդիմադիր ուժերը պետք է շատ հստակ իմանան՝ իշխանության օրակարգով շարժվելը ծուղակ է․ Տիգրան Աբրահամյան
ՀՀ մի շարք համայնքներում իրականացվում են վարութային գործողություններ, կան ձերբակալվածներ. Հակակոռուպցիոն կոմիտե
Ռուսական կողմը 270 ուկրաինացի ռազմագերի է վերադարձրել (տեսանյութ)
Մարտունիում առևանգել են «Մեր համայնքը» ընդդիմադիր դաշինքի առաջնորդներին
Ստանձնում եմ այս պատասխանատու պաշտոնը՝ խորին երախտագիտությամբ ԲՀԿ հիմնադիր և անփոփոխ ղեկավար, իմ ավագ ընկեր Գագիկ Ծառուկյանին. Արման ԱբովյանՀայաստանի, Վրաստանի, Ավստրիայի և Հյուսիսային Մակեդոնիայի բուհերը ամփոփել են եռամյա համագործակցությունըԻնչպիսի՞ եղանակ է սպասվում այսօր
Բերման են ենթարկվել Արթիկում՝ «Ապրելու երկիր» կուսակցության համայնքապետի թեկնածու Արթուր Աստոյանը և մի շարք թիմակիցներ
Ռուսաստանը սկսում է դիզելային վառելիքի մատակարարումները ԱՄՆ․ առաջին երեք լցանավերն արդեն ճանապարհին ենSignal-ում հայտնաբերվել է սխալ, որը թույլ է տալիս գաղտնալսել զանգի ավարտից հետոՏավուշում դպրոցներ կմիաձուլվեն. «Փաստ»Ովքե՞ր են իրականում «հրահրում», և ինչո՞ւ չեն տրվում կոնկրետ անուններ. «Փաստ»
Ավտոբուսում կնոջ նկատմամբ բռնnւթյուն կիրառած տղամարդու նկատմամբ կիրառվել են վարչական հսկողություն և բացակայելու արգելք խափանման միջոցները․ ՔԿ
Իշխանական օրակարգի սպառումն ու Սամվել Կարապետյանի քայլը. ո՞րն է լինելու քաղաքական հանգուցալուծումը. «Փաստ»ՏԻՄ ընտրություններից առաջ այսօր լռության օր էՀայաստանից որ ծանրորդները կմասնակցեն Աշխարհի առաջնությանըԱԺ-ում ոստիկանական կարգեր են հաստատել. «Հրապարակ»Ի՞նչ ունեցվածք ունի ՔՊ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանը․ «Ժողովուրդ»Ստեփանավանի համայնքապետն արձակուրդում մեդալներ է բաժանել. «Հրապարակ»«Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ»Խորհրդարանում վերանորոգման թեժ շրջան է. «Հրապարակ»Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ»Որդեկորույս ծնողները կհասնեն մինչև ՄԻԵԴ. «Հրապարակ»Մարզպետների հարցը՝ իշխանությունների օրակարգում․ «Ժողովուրդ»Նախկին քաղաքապետին երկու տարբեր դատավոր է դատում. «Հրապարակ»Հպարտ քաղաքացու ուղեցույցը. ինչպես տաքանալ սեփական ինքնիշխանությամբ. «Փաստ»ՊՆ-ն ու ԳՇ-ն «տեղում» չեն. ով է պատասխան տալու ադրբեջանցի հովիվի՝ սահմանը հատելու միջադեպի համար․ «Ժողովուրդ»Կապանում կեղծ ընդդիմադիր են փնտրում. «Հրապարակ»Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ»Սպերցյանի ոսկերչական փոխանցումից հետո Թոնին բացում է Ալ-Խալիջի դեմ խաղի հաշիվըՈւկրաինայի զինված ուժերի հրթիռային հարվածի հետևանքով Օրյոլի ձեռնարկությունում ութ մարդ է տուժելԱլ-Նասրը արտագնա խաղում հաղթեց Ալ-Ֆեյսալիին․ Ռոնալդուն հեղինակեց կարիերայի 982-րդ գոլըՌուսաստանի քաղաքացիները շարունակում են մնալ Վրաստանի այցելուների խոշորագույն խմբերից մեկըՊուտինը հանձնարարել է ընդլայնել արհեստական բանականության կիրառումը բժշկության մեջ«Մանկական Եվրատեսիլի» քվեարկության առաջին փուլը կմեկնարկի այս գիշերCOP17-ի շրջանակում կայացել է «Կլիմայի փոփոխությունը և կանայք» մրցանակաբաշխությունըԵրևանը ձմեռային սեզոնին Ռուսաստանից ավիաընկերությունների առաջարկած նստատեղերի քանակով առաջատարների թվում էՓեզեշքիանը հաջորդ շաբաթ կայցելի Ռուսաստան և կհանդիպի Պուտինի հետԱրաբական Միացյալ Էմիրություններում նավթի արտահոսքի պատճառով լողափերը փակում ենԵրևան-Կապան-Երևան չվերթերն սպասարկող օդանավը կանցնի պլանային տեխնիկական սպասարկումՀայաստանի բանկերի զուտ շահույթն աճել է 8,6%-ովԵրևանն ու Փարիզը քննարկել են համագործակցության նոր ուղղություններըԿապանի անտառտնտեսությունում ապօրինի ծառահատման դեպք է բացահայտվելԿարեն Բրուտյանն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր՝ Սուրեն Պապիկյանի հանձնարարությամբՀայաստանը ՄԱԿ-ում կարևորել է տիեզերքի խաղաղ օգտագործումն ու միջազգային համագործակցությունըՀայաստանը մտել է Վրաստան օղու հիմնական արտահանողների հնգյակԿրիշտիանու Ռոնալդուն դարձել է առաջին գործող մարզիկը, որի կարողությունը գերազանցել է 2 միլիարդ դոլարըՉարենցավան-Ալափարս ճանապարհին մեքենաներ են բախվել․ կա վիրավորՀայաստանը դարձել է Եվրոպայի մշակութային ժառանգության առաջատար զբոսաշրջային ուղղությունըԹուրքիան քննարկում է Սև ծովում նավագնացության անվտանգության ապահովման հարցերը
Քաղաքականություն

Հրապարակվեց Սերժ Սարգսյանի գործով առանցքային վկայի նախաքննական ցուցմունքը. դատական նիստը հետաձգվեց

Երևանի Ավան և Նոր Նորքի ընդհանուր իրավասության դատարանում նախագահությամբ Վահե Միսակյանի, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի, «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի և Գյուղնախարարության բուսաբուծության վարչության նախկին պետ Գևորգ Հարությունյանի գործով դատական նիստին շարունակվեց գործով առանցքային վկա Սևան Քոչարյանի հարցաքննությունը։

Նախորդ դատական նիստին Սևան Քոչարյանը հարցաքննվել էր, ինչից հետո մեղադրող կողմը միջնորդել էր դատարանին՝ հրապարակել նախաքննության ընթացքում տված ցուցմունքները, նշելով, որ նախաքննության ընթացքում տված ցուցմունքի և դատական նիստին տված ցուցմունքի միջև հակասություններ կան։ Դատարանը բավարարել էր դատախազի միջնորդությունը և այսօրվա նիստին դատավարության կողմերն անցան նախաքննության ընթացքում տված ցուցմունքի հրապարակմանը։

Ըստ նախաքննության ցուցմունքի՝ վկան 2013 թվականին տեղեկացել էր Գյուղնախարարության հայտարարած մրցույթի՝ 27 միլիոն տոննա վառելիքի ներմուծման մասին և որոշել էր «Սովրանո» ընկերության միջոցով մասնակցել։ Նա իմացել է, որ մրցույթին մասնակցել են երեք ընկերություններ՝ «Սովրանո» ընկերությունը՝ 1 լիտրի դիմաց 425 դրամ առաջարկով, «Մաքս գրուպ» ընկերությունը՝ 420 դրամ, և «Ֆլեշ» ընկերությունը՝ 440 դրամ: Հաղթող էր ճանաչվել «Մաքս գրուպ» ընկերությունը, հետագայում, սակայն, ընկերությունը հրաժարվել էր մատակարարումից։ Առաջարկը պետք է փոխանցվեր «Սովրանո» ընկերությանը, սակայն, գյուղնախարարությունից ընկերության հետ կապ չեն հաստատել և վառելիքը ձեռք են բերել 440 դրամով՝ «Ֆլեշ» ընկերությունից:

«Մրցույթի օրը, 17։30-ի սահմաններում, ինձ է զանգահարում «Ֆլեշ» ընկերության տնօրեն Յաշա Խաչատրյանը և ասում՝ ՊՆ-ից պրծար, հիմա էլ գյուղատնտեսությանն ես անցել։ Ես հասկացա, որ մրցույթի կանոնները խախտվել են, որովհետև մրցույթի արդյունքները պետք է հրապարակվեին ժամը 18.00-ին, սակայն, 17.30-ին Յաշան արդեն գիտեր, որ ես էլ եմ մասնակցել մրցույթին»,- նշված էր նախաքննական ցուցմունքում։

Գործով վկան լսողության հետ կապված խնդիրներ ունի և նրա փաստաբանը դատարանին միջնորդեց, որպեսզի ցուցմունքի գրավոր տարբերակը նաև վկային տրամադրվի, դատարանը բավարարեց միջնորդությունը և տրամադրեց ցուցմունքի գրավոր տարբերակը։ Վկան դատարանին հայտնեց, որ իրեն մի քանի օր է անհրաժեշտ իր տված ցուցմունքներին ծանոթանալու համար։

Գործով դատական նիստը հետաձգվեց և նշանակվեց 2022 թվականի հունվարի 12-ին։

Ըստ մեղադրական եզրակացության՝ Սերժ Սարգսյանի կազմակերպմամբ և Բարսեղ Բեգլարյանի դրդմամբ, Սամվել Գալստյանի ու Գևորգ Հարությունյանի օժանդակությամբ, Սերգո Կարապետյանի կողմից 2013 թվականի հունվարի 25-ից փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից վատնվել է պետական աջակցության ծրագրերի իրականացման ընթացքում իրացված 15.391.765 լիտր դիզելային վառելիքի համար հատկացված սուբսիդիայի առանձնապես խոշոր չափերով գումարը՝ 489.160.310 ՀՀ դրամ:

Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ առանձնապես խոշոր չափերով յուրացնելը կամ վատնելը։ Երրորդ նախագահն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում, նրա պաշտպաններն էլ այս գործընթացը որակում են որպես քաղաքական հետապնդում։