Ֆիդան․ Թուրքիան Ռուսաստանին և Ուկրաինային առաջարկ է ուղարկել Սև ծովի իրավիճակի վերաբերյալՍա պատասխան է «Վագա ֆարմի»` Երևանի քաղաքապետարանի կողմից պետությանն առանձնապես խոշոր չափերով հասցված վնասի դեմ պայքարին. ընկերության պատասխանըՀաագայում հակամիգրացիոն ակցիայի ժամանակ անկարգություններ են բռնկվել. ոստիկանությունը ցրել է ցուցարարներինՄարտական ոչ-ոքի Ավանում. ԲԿՄԱ-ն և Սարդարապատը ավելացված ժամանակում փոխանակվեցին գոլերովՍեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկովՎաղ, թե ուշ Արցախի էթնիկ զտման ու ցեղասպանության մեղավորները պատասխանատվության են ենթարկվելուՏարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակումից մինչև անվտանգություն. քննարկում՝ ԱԳՆ-ումՄարատ Կամբոլովն ընտրվել է Հարավային Օսիայի նախագահՏիրադավ հոգևորականը խաղում է կազինոյում․ «Հրապարակ»Թրամփն ընդունում է, որ Իրանի հետ պատերազմը բացասաբար է ազդել հանրապետականների վարկանիշի վրա․ WPԻրանը կարող է 2028 թվականի մայիսին նախագահական և խորհրդարանական ընտրություններն անցկացնել միաժամանակՈրպես անհայտ որոնվող 59-ամյա տղամարդու մարմինը հայտնաբերվել է Հրազդանի կիրճում«Իրանը կարող է դրական դեր խաղալ ՀՀ-Թուրքիա գործընթացում»․ ՇիրղոլամիՌուսաստանի հետ մեր հարաբերությունները անխուսափելիորեն փոխվելու են․ ՓաշինյանՊՆ նախարարի տեղակալը հետևել է N զորամասում միջոցառումների անցկացմանըԱրայիկ Հարությունյանը Բաքվի բանտում օգտվել է նոտարի ծառայություններիցՀաագայում ծայրահեղ աջերի ցույցի ժամանակ անկարգություններ են եղելՀայաստանի տղամարդկանց հավաքականը առավելության է հասել Արգենտինայի հավաքականի նկատմամբԻՀՊԿ-ում հայտարարել են ԱՄՆ-ի դեմ պատերազմը շարունակելու պատրաստակամության մասինԻրանը Կատարի միջոցով ԱՄՆ-ին է փոխանցել պատերազմը դադարեցնելու պայմանները․սպասում է Թրամփի արձագանքինԻնտերպոլն ԱԲ-ի օգնությամբ նույնականացրել է ահաբեկչության մեջ կասկածվող 126 անձիԱրամ Հովհաննիսյանը քննարկել է ՌՈ աշխատանքների արդյունավետության և կարգապահության հարցերըԱրագածոտնում վեճի ժամանակ «BMW»-ի վարորդը կտրող ծակող առարկայով հարվածել է «Tesla»-ի վարորդի եղբորըNYT․ Թրամփը մտադիր է Սի Ծինփինի միջոցով պայմանավորվել Կիմ Չեն Ընի հետ հանդիպման մասինՀայաստանի Բարձրագույն խմբի 8-րդ տուրում «Ալաշկերտ»-«Փյունիկ» հանդիպումն ավարտվել է ոչ-ոքիԻրանի և Պակիստանի արտգործնախարարները քննարկել են էներգակիրների մատակարարումներն ու նավագնացության անվտանգությունըԼավրովի և Ռուբիոյի հանդիպումը Նյու Յորքում թույլ կտա քննարկել Ուկրաինայի հարցը. ՌյաբկովՍիրիայի Դեյր էզ Զորում զինապահեստի պայթյունից զոհվել է ՊՆ 11 ծառայողՓրկարարներն օգնության են հասել ձեռքը վնասած քաղաքացուն և մոտեցրել շտապօգնության մեքենայինՀայտնի է, թե ինչ են քնարկելու Դոնալդ Թրամփը և Սի Ծինփինը հանդիպման ժամանակՀորդառատ անձրևը հեղեղել է Հռոմի փողոցները48-ամյա տղամարդու մեքենայում հայտնաբերվել են մոտ 33 գրամ մեթամֆետամին և 9,7 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոցներԱվազով բարձված բեռնատարը Ռանչպարի կամրջի վրա ասֆալտի փլուզման հետևանքով կողաշրջվել էԻլյա Յաշինը չեղարկում է Երևան կատարելիք այցը՝ «ֆիզիկական սպառնալիքի» պատճառովԱմենահարմար պահին Ադրբեջանը գնալու է ագրեսիայի․ Նժդեհ Իսկանդարյան
Ավտոբուսային երթուղիների փոփոխություն՝ սեպտեմբերի 21-ին
Սեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկովՓոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Վանաձորում, Ալավերդիում և ՀրազդանումԱրցախի հայաթափումը չի կարող ջնջել Արցախի դարավոր հայկական պատմությունը. «Ուժեղ Հայաստան»Ջերմուկում հայտնաբերվել է կեղծ օղու 24 շիշ և 1738 տուփ ծխախոտ․ 31-ամյա տղամարդը ձերբակալվել էՀրազդան գետում հայտնաբերվել է քաղաքացու մարմինԱնբարոյական մոտեցում է, եթե ՊՆ նախարարը գտնում է, որ բանակի ողբերգական դեպքերում իր մեղքը չկա. Տիրան ԽաչատրյանՄենք, Արցախի կորստից, դրանից ստեղծված հետևանքներից եթե դասեր չքաղենք, մի դժբախտ ու դժգույն օր կորցնելու ենք նաև Հայաստանի պետականությունը. Արտակ ԶաքարյանԳյումրիում Անկախության 35-ամյակը կնշվի համերգներով, մշակութային ծրագրերով և հրավառությամբՀատուկ պետական քաղաքականություն է, որ արցախցիները ստիպված լքեն նաև Հայաստանը․ Արեգա ՀովսեփյանՊակիստանում մզկիթի մոտ ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 30-ըՉեն ուզում Հայաստան պետություն ու հայ ժողովուրդ լինի, քանի թուրքն էս մոտեցումն ունի, սպառնալիքները չեն կարող չեզոքացված լինել․ Տիրան ԽաչատրյանԱյսօր և վաղը ՄՔԾ ստորաբաժանումները կսպասարկեն առաջիկա ՏԻՄ ընտրությունների դիմումներըԻ՞նչ փոփոխություններ կկատարվեն հողատարածքների միավորման ծրագրում, և որքա՞ն կկազմի փոխհատուցումը
Արցախի նախագահը պաշտոնյաների հետ այցելել է «Եռաբլուր»
Քաղաքականություն

Վարչապետ կոչեցյալն իր գործընկերոջը խոսք է տվել հանձնել ոչ միայն Արցախը, այլև «Զանգեզուրյան միջանցքը», այսինքն՝ ողջ Սյունիքը. Իշխանյան

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Քաղաքագիտության մեջ իրենց գիտակ համարող հայաստանյան բազմատեսակ «վերլուծաբաններ» լուրջ դեմքերով խոսում են, որ ադրբեջանաթուրքական «Զանգեզուրյան միջանցքի» շահառուն Ռուսաստանն է, և, որ Հայաստանի իշխանությունն ամեն կերպ պայքարում է դրա դեմ։ Նույն «վերլուծաբան» կոչվածներն ու ԱԺ քպ-ական պատգամավորները կուրծք են ծեծում` իբր Ռուսաստանը Հայաստանից պահանջում է անդամակցել Միութենական Ռուսաստան-Բելառուս դաշինքին, իսկ իրենք հերոսաբար պայքարում են հանուն ինքնիշխանության։

Փորձենք անդրադառնալ երկու հարցերին։

1․ «Զանգեզուրի միջանցքի» թուրք-ադրբեջանական հավակնություններին առաջինը հավանություն տվեց իրեն քաղաքագետ համարող Ստեփան Գրիգորյանը՝ թուրքական «Անադոլու» գործակալությանը տված հարցազրույցում։ Հարցազրույցում ժամանակին ռուսամոլ, ապա ՀՀՇ-ական, հետո ՀՅԴ-ական, ապա ղազախամոլ, ծառուկյանամոլ, այժմ՝ «առաջադեմ, արևմտապաշտ» ռուսախոս գործիչը բացահայտ խոսում է տարածաշրջանում Ռուսաստանին Թուրքիայով փոխարինելու, Թուրքիայի՝ Ռուսաստանի համեմատությամբ ավելի կանխատեսելի պետություն լինելու և «Զանգեզուրի միջանցքի» նպատակահարմարության մասին։

Երբ հարցազրույցը հասանելի դարձավ, սույն գործիչն արդարացավ՝ իբր իր խոսքերն աղավաղել են։ Ո՛չ, ևս մեկ անգամ՝ ո՛չ։ Նախ, եթե նրա խոսքերն աղավաղած լինեին, ապա նա պաշտոնապես կդիմեր գործակալությանը և հերքում կպահանջեր։ Երկրորդ, ես փաստեր ունեմ, որ նա իր հարցազրույցն ուղարկել է իր տերերին և հավանության արժանացել։

Իսկ ո՞վ է Ստեփան Գրիգորյանը։ Նա այս իշխանության ջերմ պաշտպաններից է, ցանկալի հյուրը մերձիշխանական լրատվամիջոցների։ Նա առանց իշխանության հավանության երբեք այդպիսի մտքեր չէր արտահայտի, ոչ միայն այն պատճառով, որ նա երբևէ սեփական մտքեր չի ունեցել, այլև՝ քանի որ նա գործում և խոսում է միայն իր տերերի պատվերով։ Եվ այս նույն գործիչն ու բազմաթիվ այլ ստեփանգրիգորյաններ տարբեր իշխանամերձ լրատվամիջոցներով համազարկով քարոզ են բարբաջում, որ «Զանգեզուրի միջանցքի» շահառուն Ռուսաստանն է։

Մի քանի խոսք Ռուսաստանի մասին։ 1921թ․ Ռուսաստան-ԽՍՀՄ-ը որոշեց, որ Արցախը պետք է լինի Ադրբեջանի կազմում, իսկ Սյունիքը՝ Հայաստանի։

Արցախի՝ Ադրբեջանի կազմում հայտնվելու հիմնական պատճառն այն ժամանակվա հայ քպ-ականների, ներեցեք՝ բոլշևիկների «խաղաղասիրությունն» էր։ Եվ Ռուսաստան-ԽՍՀՄ-ն ի՞նչ պետք է աներ, երբ ինչպես այսօր, այնպես էլ այն ժամանակ հայ «առաջադեմները» բոլշևիկի դիմակի տակ հանձնել էին Արցախը։ Այսօրվա բոլշևիկների, ներեցեք՝ քպ-ականների, մտադրության մասին բաց տեքստով ասացին և Վ․ Պուտինը և Ս․ Լավրովը։

Ինչ վերաբերում է Սյունիքին, ապա, իհարկե, մեծ էր Գարեգին Նժդեհի ավանդը, բայց արդյո՞ք միայն դա։ Սյունիքի՝ Ադրբեջանի կազմում հայտնվելը նշանակում էր թուրքական աշխարհի միավորում, Կովկասից մինչև ռուսական թաթարական շրջաններ, Կենտրոնական Ասիա, վտանգի տակ դնելով բուն Ռուսաստանը։

Կարծում եմ, որ Սյունիքի՝ Հայաստանի կազմում հայտնվելու հիմնական պատճառը սա էր, բնականաբար՝ ելնելով ռուսական շահերից։ Եվ սա այն դեպքն էր, որ համատեղվեցին հայկական և ռուսական շահերը։ Համոզված եմ, եթե հարցը մնար հայ «առաջադեմ» քպ-ական՝ բոլշևիկներին, Սյունիքը նույնպես կհայտնվեր Ադրբեջանի կազմում։ Եվ այսօր, 100 տարի անց ոչինչ չի փոխվել։ Այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքին» դեմ են Իրանն ու Ռուսաստանը, կրկնեմ՝ ելնելով իրենց շահերից։

Շաբաթներ առաջ, Բաքվում կայացած Ադրբեջան-Ռուսաստան տնտեսական համաժողովի ժամանակ Ռուսաստանի վարչապետ Մ․ Միշուստինը խոսեց միջանցքի մասին և քարտեզի վրա ցույց տվեց այն։ Այդ միջանցքն անցնում էր Ադրբեջանից-Իրան ճանապարհով, և ոչ մի ակնարկ «Զանգեզուրի» մասին։ Արդեն համոզված կարող եմ ասել, որ վարչապետ կոչեցյալն իր «բարեկիրթ» գործընկերոջը խոսք է տվել հանձնել ոչ միայն Արցախը, այլև «Զանգեզուրյան միջանցքը», այսինքն՝ ողջ Սյունիքը։ Եվ ինչպես ժամանակին հայտարարում էր, որ Արցախը «Հայաստան է, ու վերջ», այնպես էլ այսօր բարբաջում է՝ իբր դեմ է «Զանգեզուրի միջանցքին»։ Եվ նա խորամանկորեն, իր արբանյակ գործիչներով «Զանգեզուրի միջանցքի» իրականացման իր իսկ տարիներ առաջ ասված գաղափարը գցում է Ռուսաստանի գրպանը:

2. Ինչ վերաբերում է նույն գործիչների և քպ-ական պատգամավորների «ինքնիշխանության» մասին բարբաջանքներին, ապա տեսեք, թե ովքեր են խոսում այդ մասին։ Խոսում են մարդիկ, որոնք «չեն տեսնում», որ իրենց իշխանությունը ոչնչացրել է հայոց ինքնիշխանությունը, որ բուն Հայաստանի Հանրապետության տարածքի հսկայական հատվածներ գրավված են թշնամու կողմից։ Վիգեն Խաչատրյան, մարդ, որը եղել է Կոմկուսի անդամ, շրջկոմի քարտուղար, ով քծնել, հաճոյացել է Մոսկվայի իր տերերին։ Ինքնիշխանության մասին է խոսում «խիստ ինտելեկտուալ» Գագիկ Մելքոնյանը։ Նայում ես նրա դեմքին, և դեմքից թափվում է ինքնիշխանությունը։ Բոլորի անունները չթվեմ։ Նրանք բոլորը հանուն իրենց բարեկեցության, վայելքների, թքած ունենան ոչ միայն Արցախի, այլև Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության վրա։

Ցավոք, սա է մեր իրականությունը, և այս ամենի դեմ չկա իրական, լուրջ, կազմակերպված դիմադրություն։

Արդյո՞ք մեզ սպասվում է ասորիների ճակատագիրը։ Հավանաբար․․․»