Ընդդիմադիր ուժերը պետք է շատ հստակ իմանան՝ իշխանության օրակարգով շարժվելը ծուղակ է․ Տիգրան Աբրահամյան
ՀՀ մի շարք համայնքներում իրականացվում են վարութային գործողություններ, կան ձերբակալվածներ. Հակակոռուպցիոն կոմիտե
Ռուսական կողմը 270 ուկրաինացի ռազմագերի է վերադարձրել (տեսանյութ)
Մարտունիում առևանգել են «Մեր համայնքը» ընդդիմադիր դաշինքի առաջնորդներին
Ստանձնում եմ այս պատասխանատու պաշտոնը՝ խորին երախտագիտությամբ ԲՀԿ հիմնադիր և անփոփոխ ղեկավար, իմ ավագ ընկեր Գագիկ Ծառուկյանին. Արման ԱբովյանՀայաստանի, Վրաստանի, Ավստրիայի և Հյուսիսային Մակեդոնիայի բուհերը ամփոփել են եռամյա համագործակցությունըԻնչպիսի՞ եղանակ է սպասվում այսօր
Բերման են ենթարկվել Արթիկում՝ «Ապրելու երկիր» կուսակցության համայնքապետի թեկնածու Արթուր Աստոյանը և մի շարք թիմակիցներ
Ռուսաստանը սկսում է դիզելային վառելիքի մատակարարումները ԱՄՆ․ առաջին երեք լցանավերն արդեն ճանապարհին ենSignal-ում հայտնաբերվել է սխալ, որը թույլ է տալիս գաղտնալսել զանգի ավարտից հետոՏավուշում դպրոցներ կմիաձուլվեն. «Փաստ»Ովքե՞ր են իրականում «հրահրում», և ինչո՞ւ չեն տրվում կոնկրետ անուններ. «Փաստ»
Ավտոբուսում կնոջ նկատմամբ բռնnւթյուն կիրառած տղամարդու նկատմամբ կիրառվել են վարչական հսկողություն և բացակայելու արգելք խափանման միջոցները․ ՔԿ
Իշխանական օրակարգի սպառումն ու Սամվել Կարապետյանի քայլը. ո՞րն է լինելու քաղաքական հանգուցալուծումը. «Փաստ»ՏԻՄ ընտրություններից առաջ այսօր լռության օր էՀայաստանից որ ծանրորդները կմասնակցեն Աշխարհի առաջնությանըԱԺ-ում ոստիկանական կարգեր են հաստատել. «Հրապարակ»Ի՞նչ ունեցվածք ունի ՔՊ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանը․ «Ժողովուրդ»Ստեփանավանի համայնքապետն արձակուրդում մեդալներ է բաժանել. «Հրապարակ»«Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ»Խորհրդարանում վերանորոգման թեժ շրջան է. «Հրապարակ»Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ»Որդեկորույս ծնողները կհասնեն մինչև ՄԻԵԴ. «Հրապարակ»Մարզպետների հարցը՝ իշխանությունների օրակարգում․ «Ժողովուրդ»Նախկին քաղաքապետին երկու տարբեր դատավոր է դատում. «Հրապարակ»Հպարտ քաղաքացու ուղեցույցը. ինչպես տաքանալ սեփական ինքնիշխանությամբ. «Փաստ»ՊՆ-ն ու ԳՇ-ն «տեղում» չեն. ով է պատասխան տալու ադրբեջանցի հովիվի՝ սահմանը հատելու միջադեպի համար․ «Ժողովուրդ»Կապանում կեղծ ընդդիմադիր են փնտրում. «Հրապարակ»Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ»Սպերցյանի ոսկերչական փոխանցումից հետո Թոնին բացում է Ալ-Խալիջի դեմ խաղի հաշիվըՈւկրաինայի զինված ուժերի հրթիռային հարվածի հետևանքով Օրյոլի ձեռնարկությունում ութ մարդ է տուժելԱլ-Նասրը արտագնա խաղում հաղթեց Ալ-Ֆեյսալիին․ Ռոնալդուն հեղինակեց կարիերայի 982-րդ գոլըՌուսաստանի քաղաքացիները շարունակում են մնալ Վրաստանի այցելուների խոշորագույն խմբերից մեկըՊուտինը հանձնարարել է ընդլայնել արհեստական բանականության կիրառումը բժշկության մեջ«Մանկական Եվրատեսիլի» քվեարկության առաջին փուլը կմեկնարկի այս գիշերCOP17-ի շրջանակում կայացել է «Կլիմայի փոփոխությունը և կանայք» մրցանակաբաշխությունըԵրևանը ձմեռային սեզոնին Ռուսաստանից ավիաընկերությունների առաջարկած նստատեղերի քանակով առաջատարների թվում էՓեզեշքիանը հաջորդ շաբաթ կայցելի Ռուսաստան և կհանդիպի Պուտինի հետԱրաբական Միացյալ Էմիրություններում նավթի արտահոսքի պատճառով լողափերը փակում ենԵրևան-Կապան-Երևան չվերթերն սպասարկող օդանավը կանցնի պլանային տեխնիկական սպասարկումՀայաստանի բանկերի զուտ շահույթն աճել է 8,6%-ովԵրևանն ու Փարիզը քննարկել են համագործակցության նոր ուղղություններըԿապանի անտառտնտեսությունում ապօրինի ծառահատման դեպք է բացահայտվելԿարեն Բրուտյանն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր՝ Սուրեն Պապիկյանի հանձնարարությամբՀայաստանը ՄԱԿ-ում կարևորել է տիեզերքի խաղաղ օգտագործումն ու միջազգային համագործակցությունըՀայաստանը մտել է Վրաստան օղու հիմնական արտահանողների հնգյակԿրիշտիանու Ռոնալդուն դարձել է առաջին գործող մարզիկը, որի կարողությունը գերազանցել է 2 միլիարդ դոլարըՉարենցավան-Ալափարս ճանապարհին մեքենաներ են բախվել․ կա վիրավորՀայաստանը դարձել է Եվրոպայի մշակութային ժառանգության առաջատար զբոսաշրջային ուղղությունըԹուրքիան քննարկում է Սև ծովում նավագնացության անվտանգության ապահովման հարցերը
Քաղաքականություն

Ավտոճանապարհների կառուցման ու վերանորոգման գործում նկատվում է որակի բարձրացման դրական փոփոխություն. Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում շարունակվել է գերատեսչության 2022թ. գործունեության հաշվետվության քննարկումը:

Վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ նախ զեկուցվել են ճանապարհաշինության ոլորտի կառավարման մասնագետների պատրաստման, ճանապարհային անվտանգության ապահովման ծրագրի շրջանակում իրականացվող աշխատանքների վերաբերյալ: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ավտոճանապարհների կառուցման ու վերանորոգման գործում նկատվում է որակի բարձրացման դրական փոփոխություն, սակայն այն դեռևս հեռու է միջազգային չափանիշներին համապատասխանելուց:

«Աշխատանքներն իրականացնելիս պետք է ապահովվի ներդրումների արդյունավետությունը»,- ընդգծել է նա՝ ավելացնելով, որ որակի բարձրացման, համապատասախան ստանդարտների ներդրման ուղղությամբ աշխատանքները պետք է կրեն հետևողական ու շարունակական բնույթ:

Հաջորդիվ անդրադարձ է կատարվել մարզային ուղևորափոխադրումների կազմակերպման, տաքսի ծառայությունների ոլորտի կարգավորումներին, մատուցվող ծառայությունների բարելավման ուղղությամբ իրականացվելիք քայլերին:

Զեկուցվել է երկաթուղային ոլորտում տեղի ունեցող զարգացումների, մասնավորապես, ենթակառուցվածքների բարելավման ուղղությամբ իրականացվող աշխատանքների մասին: Վարչապետը կարևորել է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության կողմից ստանձնած պարտավորություններին համապատասխան ներդրումային ծրագրերի արդյունավետ իրականացումը և նշել, որ երկարաժամկետ առումով պետք է ունենալ երկաթուղու զարգացման ռազմավարական տեսլական:

Այնուհետև անդրադարձ է կատարվել էներգետիկայի ոլորտի ազատականացման գործընթացին, Հայաստան-Վրաստան փոխարկիչ կայանի և Իրան-Հայաստան 3-րդ էլեկտրահաղորդման գծի, Մասրիկ-1 էլեկտրակայանի կառուցման ընթացքին, արևային էներգիայի ոլորտում տեղի ունեցող զարգացումներին: Վարչապետն ընդգծել է էներգետիկ ոլորտի զարգացման ծրագրերի իրականացման կարևորությունը և ենթակառուցվածքների բարելավմանն ուղղված վերոնշյալ աշխատանքների արդյունավետ կյանքի կոչման անհրաժեշտությունը:

Տեղեկացվել է նաև, որ շարունակվում է բնակելի շենքերում էներգաարդյունավետության ապահովման ծրագիրը, մասնավորապես, այն արդեն իսկ կյանքի է կոչվել 57 շենքում: Պատասխանատուների խոսքով՝ արդյունքում արձանագրվել է 40-50 տոկոս էներգախնայողություն:

Քննարկվել են Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնությանը, հանքարդյունաբերության ոլորտում իրականացվող կարգավորումներին վերաբերող հարցեր: Վարչապետ Փաշինյանը հանձնարարել է առավել հետևողական լինել հանքերի ապօրինի շահագործման բոլոր դեպքերին, ձևավորել միջգերատեսչական աշխատանքային խումբ՝ դրանք արդյունավետ կերպով բացահայտելու նպատակով:

Զեկուցվել է նաև մեր երկրում աշխատանքի հիմքով ժամանակավոր կացության կարգավիճակ տրամադրելու գործընթացի վերաբերյալ: Նշվել է, որ այն թվայնացվել է, վարչարարությունն իրականացվում է էլեկտրոնային հարթակի միջոցով, ինչի արդյունքում էապես կրճատվել են գործընթացի ժամկետներն ու բարելավվել մատուցվող ծառայությունների որակը:

Տեղեկացվել է, որ Ադրբեջանից բռնագաղթած և ժամանակավոր կացարաններում բնակվող փախստականներին բնակարանի գնման վկայագրեր տրամադրելու պարտավորությունը կառավարությունը հաջողությամբ իրականացնում է և այն լիովին կամփոփի մարզերում՝ 2023 թվականին: Երևանում արդեն իսկ ԲԳՎ-ներ են հատկացվել 270 ընտանիքի, իսկ մարզերում կհատկացվի 194 ընտանիքի: