Ադրբեջանա-թուրքական հեղափոխության հետևանքով հայ ժողովրդի օրինական իշխանությանը տիրացել է հայրենիքի գողը, որը պետք է պատժվի. Էդգար Ղազարյան
Եթե Հայաստանը չկատարեր նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ստանձնած իր պարտավորությունները, Ադրբեջանին չվերադարձներ Աղդամի, Քելբաջարի և Լաչինի շրջանները, «բնապահպաններ» ու աղավներիով կանայք ուղարկեր այդ ճանապարհները փակելու, ի՞նչ եք կարծում Ադրբեջանն ինչ կաներ։ Որևէ մեկը մտածու՞մ է, որ Ալիևը հայտարարություններ կաներ կառավարության նիստում, գրառումներ Twitter-ում կամ Ադրբեջանի քաղաքական գործիչներն ու քաղաքացիները ակցիաներ կանեին Բաքվում տարբեր երկրների դեսպանատների դիմաց։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը:
«Մեր հիմիկվա իրողություններն այդ տեսանկյունից նայելուց մեր իրական վիճակի մասին պատկերն ամբողջանում է։ Այս վիճակում մենք ամեն ինչ կորցնելուց բացի, այլ բանի հավակնունություն չենք կարող ունենալ։
2018 թվականից ադրբեջանա-թուրքական հեղափոխության հետևանքով հայ ժողովրդի օրինական իշխանությանը տիրացել է հայրենիքի գողը, որը պետք է վռնդվի և պատժվի։ Միայն այդ դեպքում կարող է փրկության հույս առաջանալ»,- գրել է Ղազարյանը։