Ֆիդան․ Թուրքիան Ռուսաստանին և Ուկրաինային առաջարկ է ուղարկել Սև ծովի իրավիճակի վերաբերյալՍա պատասխան է «Վագա ֆարմի»` Երևանի քաղաքապետարանի կողմից պետությանն առանձնապես խոշոր չափերով հասցված վնասի դեմ պայքարին. ընկերության պատասխանըՀաագայում հակամիգրացիոն ակցիայի ժամանակ անկարգություններ են բռնկվել. ոստիկանությունը ցրել է ցուցարարներինՄարտական ոչ-ոքի Ավանում. ԲԿՄԱ-ն և Սարդարապատը ավելացված ժամանակում փոխանակվեցին գոլերովՍեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկովՎաղ, թե ուշ Արցախի էթնիկ զտման ու ցեղասպանության մեղավորները պատասխանատվության են ենթարկվելուՏարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակումից մինչև անվտանգություն. քննարկում՝ ԱԳՆ-ումՄարատ Կամբոլովն ընտրվել է Հարավային Օսիայի նախագահՏիրադավ հոգևորականը խաղում է կազինոյում․ «Հրապարակ»Թրամփն ընդունում է, որ Իրանի հետ պատերազմը բացասաբար է ազդել հանրապետականների վարկանիշի վրա․ WPԻրանը կարող է 2028 թվականի մայիսին նախագահական և խորհրդարանական ընտրություններն անցկացնել միաժամանակՈրպես անհայտ որոնվող 59-ամյա տղամարդու մարմինը հայտնաբերվել է Հրազդանի կիրճում«Իրանը կարող է դրական դեր խաղալ ՀՀ-Թուրքիա գործընթացում»․ ՇիրղոլամիՌուսաստանի հետ մեր հարաբերությունները անխուսափելիորեն փոխվելու են․ ՓաշինյանՊՆ նախարարի տեղակալը հետևել է N զորամասում միջոցառումների անցկացմանըԱրայիկ Հարությունյանը Բաքվի բանտում օգտվել է նոտարի ծառայություններիցՀաագայում ծայրահեղ աջերի ցույցի ժամանակ անկարգություններ են եղելՀայաստանի տղամարդկանց հավաքականը առավելության է հասել Արգենտինայի հավաքականի նկատմամբԻՀՊԿ-ում հայտարարել են ԱՄՆ-ի դեմ պատերազմը շարունակելու պատրաստակամության մասինԻրանը Կատարի միջոցով ԱՄՆ-ին է փոխանցել պատերազմը դադարեցնելու պայմանները․սպասում է Թրամփի արձագանքինԻնտերպոլն ԱԲ-ի օգնությամբ նույնականացրել է ահաբեկչության մեջ կասկածվող 126 անձիԱրամ Հովհաննիսյանը քննարկել է ՌՈ աշխատանքների արդյունավետության և կարգապահության հարցերըԱրագածոտնում վեճի ժամանակ «BMW»-ի վարորդը կտրող ծակող առարկայով հարվածել է «Tesla»-ի վարորդի եղբորըNYT․ Թրամփը մտադիր է Սի Ծինփինի միջոցով պայմանավորվել Կիմ Չեն Ընի հետ հանդիպման մասինՀայաստանի Բարձրագույն խմբի 8-րդ տուրում «Ալաշկերտ»-«Փյունիկ» հանդիպումն ավարտվել է ոչ-ոքիԻրանի և Պակիստանի արտգործնախարարները քննարկել են էներգակիրների մատակարարումներն ու նավագնացության անվտանգությունըԼավրովի և Ռուբիոյի հանդիպումը Նյու Յորքում թույլ կտա քննարկել Ուկրաինայի հարցը. ՌյաբկովՍիրիայի Դեյր էզ Զորում զինապահեստի պայթյունից զոհվել է ՊՆ 11 ծառայողՓրկարարներն օգնության են հասել ձեռքը վնասած քաղաքացուն և մոտեցրել շտապօգնության մեքենայինՀայտնի է, թե ինչ են քնարկելու Դոնալդ Թրամփը և Սի Ծինփինը հանդիպման ժամանակՀորդառատ անձրևը հեղեղել է Հռոմի փողոցները48-ամյա տղամարդու մեքենայում հայտնաբերվել են մոտ 33 գրամ մեթամֆետամին և 9,7 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոցներԱվազով բարձված բեռնատարը Ռանչպարի կամրջի վրա ասֆալտի փլուզման հետևանքով կողաշրջվել էԻլյա Յաշինը չեղարկում է Երևան կատարելիք այցը՝ «ֆիզիկական սպառնալիքի» պատճառովԱմենահարմար պահին Ադրբեջանը գնալու է ագրեսիայի․ Նժդեհ Իսկանդարյան
Ավտոբուսային երթուղիների փոփոխություն՝ սեպտեմբերի 21-ին
Սեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկովՓոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Վանաձորում, Ալավերդիում և ՀրազդանումԱրցախի հայաթափումը չի կարող ջնջել Արցախի դարավոր հայկական պատմությունը. «Ուժեղ Հայաստան»Ջերմուկում հայտնաբերվել է կեղծ օղու 24 շիշ և 1738 տուփ ծխախոտ․ 31-ամյա տղամարդը ձերբակալվել էՀրազդան գետում հայտնաբերվել է քաղաքացու մարմինԱնբարոյական մոտեցում է, եթե ՊՆ նախարարը գտնում է, որ բանակի ողբերգական դեպքերում իր մեղքը չկա. Տիրան ԽաչատրյանՄենք, Արցախի կորստից, դրանից ստեղծված հետևանքներից եթե դասեր չքաղենք, մի դժբախտ ու դժգույն օր կորցնելու ենք նաև Հայաստանի պետականությունը. Արտակ ԶաքարյանԳյումրիում Անկախության 35-ամյակը կնշվի համերգներով, մշակութային ծրագրերով և հրավառությամբՀատուկ պետական քաղաքականություն է, որ արցախցիները ստիպված լքեն նաև Հայաստանը․ Արեգա ՀովսեփյանՊակիստանում մզկիթի մոտ ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 30-ըՉեն ուզում Հայաստան պետություն ու հայ ժողովուրդ լինի, քանի թուրքն էս մոտեցումն ունի, սպառնալիքները չեն կարող չեզոքացված լինել․ Տիրան ԽաչատրյանԱյսօր և վաղը ՄՔԾ ստորաբաժանումները կսպասարկեն առաջիկա ՏԻՄ ընտրությունների դիմումներըԻ՞նչ փոփոխություններ կկատարվեն հողատարածքների միավորման ծրագրում, և որքա՞ն կկազմի փոխհատուցումը
Արցախի նախագահը պաշտոնյաների հետ այցելել է «Եռաբլուր»
Վազող տողեր

Ինչպե՞ս է կայացվել Ստեփանակերտ-Գորիս մայրուղու փակման որոշումը․ Հրանտ Մելիք-Շահնազարյան

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, տարբեր հարթակներում ՀՀ վարչապետի հետ տեղի ունեցած բազում հանդիպումներից և այդ հանդիպումների ընթացքում այսպես կոչված խաղաղության պայմանագրի ստորագրման գործընթացում մեծ ձեռքբերումներ ունենալուց հետո, Շուշիում հանդես եկավ հերթական հակահայ հայտարարություններով, ինչն այդ փուլում շատերի համար բավական անսպասելի էր։ Այս մասին մանրամասներ է ներկայացրել քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը Տելեգրամի իր էջում։

«Բոլորը քննարկում էին մինչ տարեվերջ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման հնարավորությունը։ Հատկապես հոկտեմբերի 6-ին Պրահայում տեղի ունեցած քառակողմ հանդիպման (Փաշինյան, Ալիև, Մակրոն և Միշել) արդյունքում ընդունված հայտարարությունից հետո այդ գործընթացը՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը, գրեթե արդեն հանգուցալուծված խնդիր էր համարվում միջնորդ կողմերի՝ մանավանդ Արևմուտքի ներկայացուցիչների համար։ Դրական տոների մեջ էին նաև Հայաստանից, Ադրբեջանից և Թուրքիայից լսվող պաշտոնական հայտարարությունները։ Սակայն հոկտեմբերի 6-ից հետո ինչ-որ բան փոխվեց և կողմերը կրկին վերադարձան ագրեսիվ հռետորաբանության մարտավարությանը։

Իլհամ Ալիևի հիշատակված ելույթից հետո մեկ առիթով գրել էի, որ նրա հայտարարություններն այնուամենայնիվ տարօրինակ են. մի կողմից Բաքուն ու Անկարան շահագրգռված են այսպես կոչված խաղաղության պայմանագիր ունենալու մեջ և շտապեցնում են Հայաստանին արագ ստորագրել այդ փաստաթուղթը, մյուս կողմից՝ փաստորեն վիժեցնում դրա հնարավորությունը։ Հարց էր առաջանում, թե ինչու՞։ Այն ժամանակ ենթադրեցի, որ կա՛մ Ալիևը Հայաստանից շատ ավելի մեծ զիջումներ ստանալու հնարավորություն է տեսել, կա՛մ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումն դեռևս ինչ-որ անորոշ ժամանակով առկախված թողնելուն ուղղված արտաքին ճնշում կա։

Խնդիրն ավելի էր բարդանում այն հանգամանքով, որ թե՛ այսպես կոչված խաղաղության պայմանագրի ստորագրումը և թե՛ երկու վերոնշյալ տարբերակները ոչ մի լավ բան չեն սուլում Հայաստանին։ Բոլոր դեպքերում խոսք էր գնում կա՛մ նոր կորուստների, կամ մեր կենսական շահերի հաշվին այլոց շահերի սպասարկման մասին։ Իսկ ամենատարօրինակն այն է, որ նույնիսկ այս վիճակում Ալիևն ու Փաշինյանը շատ սինքրոն են գործում։ Համատեղ ուժերով նրանք նախ գաղտնի պլան մշակեցին, հետո ստորագրեցին Պրահայի հայտարարությունը, այնուհետև իրենց որոշման մասին տեղյակ պահեցին ռուսական կողմին ու անցան գործի։

Ադրբեջանի կողմից Ստեփանակերտ-Գորիս ճանապարհի փակումն ու բարձրացված պահանջները վկայում են, որ այսպես կոչված խաղաղության պայմանագրի հետաձգման պատճառը մեր առաջին ենթադրությունն էր՝ հայ-ադրբեջանական հակամարտությանն իրավական լուծում տալուց առաջ Ալիևը ցանկանում է նոր զիջումներ կորզել Հայաստանից։ Սակայն որպեսզի այդ գործընթացը լրացուցիչ ռիսկեր չառաջացներ Ադրբեջանի համար, պաշտոնական Բաքուն Փաշինյանից միջանկյալ փաստաթուղթ է ստացել, որտեղ նշված է, որ Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Խոսքն արդեն հիշատակված Պրահայի հայտարարության մասին է։

Ու քանի որ այդ փաստաթուղթը ինչ-որ չափով քննադատվել է միայն Ռուսաստանի կողմից, Ալիևը Փաշինյանին Սոչի է տարել և ամեն ինչ արել, որպեսզի նույնաբովանդակ մի փաստաթղթի տակ ՌԴ նախագահի ստորագրությունն էլ դրվի։ Դրանից հետո Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը փակելն Ադրբեջանի համար զուտ ժամանակի հարց է դարձել։ Նրանք պարզապես սպասել են Մանկական Եվրատեսիլի ավարտին և դեկտեմբերի 12-ին պաշարման մեջ առել Արցախի 120 հազար հայությանը։ Մինչ այդ՝ դեկտեմբերի 3-ին, ադրբեջանական կողմն իրականացրել է այդ գործողության նախնական փորձարկումը»,- գրել է քաղաքագետը։