Հնարավոր է օրվա ընթացքում ադրբեջանցիները բացեն ճանապարհը. Ռուբեն Վարդանյան (տեասանյութ)
Արցախում գազամատակարարումը վերականգնվել է, ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնել է պետնախարար Ռուբեն Վարդանյանը։
Նա պարզաբանել է, որ գազամատակարարումը ադրբեջանական կողմը վերականգնել է առանց նախապայմանների ու զիջումների։
«Ուզում եմ շնորհավորել մեզ մեր հաղթանակի կապակցությամբ»,- ասաց Վարդանյանը։
«Երևի օրվա ընթացքում ճանապարհը բաց լինի, սա իրենց որոշումն է, քանի որ զգացել են, թե ինչ սխալ են թույլ տվել, որովհետև արտաքին և ներքին մեծ ճնշման տակ են եղել»,- ասաց Վարդանյանը։