Ֆրանսիան հեռանում է Աֆրիկայից. վերջին զինվորները լքում են Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունը
Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունում ֆրանսիական ռազմական կոնտինգենտի 130 զինծառայողներից վերջին 47-ը լքել են երկիրը հինգշաբթի օրը՝ դեկտեմբերի 15-ին, հաղորդում է Le Monde թերթը։
Առաքելության վերջին 47 ֆրանսիացի զինվորները օդ են բարձրացել Բանգի օդանավակայանից C130 տրանսպորտային ինքնաթիռով: Զորքերի հիմնական մասը վերջին շաբաթներին լքել է Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունը,–գրում է թերթը՝ վկայակոչելով զինված ուժերին։