Ռուսաստանը զգուշացրել է ԱՄՆ-ին
Patriot զենիթահրթիռային համակարգերի փոխանցումը Ուկրաինային հերթական սադրիչ քայլը կլինի, որը կարող է հանգեցնել անկանխատեսելի հետեւանքների, զգուշացրել է Վաշինգտոնում ՌԴ դեսպանատունը։
Դիվանագիտական առաքելության հեռագրային ալիքում հրապարակված հայտարարության մեջ նշվում է, որ ԱՄՆ-ն ավելի ու ավելի է ներքաշվում պատերազմի մեջ և վիթխարի վնաս է հասցնում ոչ միայն ռուս-ամերիկյան հարաբերություններին, այլ նաև լրացուցիչ ռիսկեր է ստեղծում համաշխարհային անվտանգության համար։