Բաքուն և Երևանը խնդրել են ԱՄՆ-ին մասնակցել հարաբերությունների կարգավորման գործընթացին. ԱՄՆ Պետքարտուղարություն
ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Կարեն Դոնֆրիդը հայտարարել է, որ Սպիտակ տունը ճանաչում է Ռուսաստանի ազդեցությունն ու շահերը Հարավային Կովկասում, սակայն Մոսկվային չի համարում գլխավոր դատավորը Ադրբեջանի և Հայաստանի միջև իրավիճակի կարգավորման հարցում։
Նա բացատրել է, որ և՛ Բաքուն, և՛ Երևանը խնդրել են Վաշինգտոնին մասնակցել այս գործընթացին։