Կրեմլը կոչ է արել չանհանգստանալ Պուտինի առողջության համար
Բժիշկներն անում են այն ամենը, ինչ անհրաժեշտ է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առողջության համար, լրագրողներին տված հարցազրույցում ասել է նրա մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, հայտնում են ռուսական լրատվամիջոցները։
Պեսկովը վստահեցրել է, որ գրիպի վերջին պատվաստումից հետո Ռուսաստանի պետության ղեկավարի առողջական վիճակով անհանգստանալու կարիք չկա, նրա հետ ամեն ինչ կարգին է։
«Բժշկական մասնագետները, իհարկե, անում են այն ամենը, ինչ պետք է անել նախագահի առողջության համար, ուստի ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ միջոցները»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե մտավախություն կա՞, որ Պուտինի այցը Մինսկ տեղի կունենա պատվաստումից ընդամենը մի քանի օր անց։