Մենք չունենք իշխանություն, մենք ունենք «ոչմեկներ», որոնք թուրքերի հետ համաձայնեցված են աշխատում․ ռազմական գործիչ
Ուզում եմ մի բան հասկանանք՝ մենք չունենք իշխանություն․ մենք ունենք կյանքերի գող, ունենք ժպիտների գող, արժանապատվության գող, պետության գող։ Մենք չունենք իշխանություն։ Այս մասին «Հայկական օրակարգ. կյանքի ճանապարհ» թեմայով քննարկման ժամանակ ասաց ռազմական և հանրային գործիչ Գևորգ Գևորգյանը։
«Մենք այսօր չունենք ոչ մեկ, մենք ունենք «ոչմեկներ», որոնք ասում են՝ ձեն չհանենք, թուրքը ոչինչ չանի։ Բայց, իհարկե, մենք ասում ենք, ու հիմնավորված ենք ասում, որ իրենք թուրքերի հետ համատեղ, միասնական ուս ուսի տված աշխատում են։ Մենք էլ ենք ուս ուսի տված աշխատում, որ մեր երկիրը տանուլ չտանք, նրանք իրար հետ համաձայնեցված իրենց շահերով, մենք մեր ազգային շահերով»,- ասաց Գևորգյանը։
Նա անդրադարձավ նաև ժողովրդին քաղաքական գործիչների կողմից քաղաքացիներին պիտակավորելուն։ Գևորգյանն առաջարկեց, որ բոլոր ընդդիմադիր գործիչները երկրի փրկության գաղափարի շուրջ միավորվեն, մեկ գիշեր հավաքվեն, խոսեն ու առավոտյան հասարակությանը ոտքի հանեն՝ մի կողմ թողնելով բոլորի անձնական շահերը։