ԱՄՆ Սենատը հաստատել է 2023 թվականի ռազմական բյուջեն
ԱՄՆ Սենատը հաստատել է 858 միլիարդ դոլար արժողությամբ ազգային պաշտպանության լիազորման ռազմական բյուջեն, ինչը 45 միլիարդ դոլարով ավելի է, քան նախագահ Ջո Բայդենը խնդրել էր:
Reuters-ի տվյալներով՝ այդ գումարից առնվազն 800 մլն դոլարը կծախսվի Ուկրաինային ռազմական օգնության համար։
Փաստաթուղթն ընդունվել է ճնշող մեծամասնությամբ՝ կողմ է քվեարկել 83 սենատոր, դեմ՝ միայն 11։ Բյուջեն ավելի վաղ հաստատվել էր Ներկայացուցիչների պալատի կողմից։ Սպասվում է, որ Բայդենը շուտով կստորագրի այն։