Պատրոն Դավոյի վարորդը ծեծկռտուք է սարքել, փորձել փախուստի դիմել, բայց բռնվել է
Երեկ միջադեպ է տեղի ունեցել Երևանի Ալեք Մանուկյան փողոցում գործող Alexo ակումբում։
NEWSPRESS.am-ի տեղեկություններով՝ Դավիթ Գալստյանի՝ Պատրոն Դավոյի (Սուտինյոր Դավիթ) վարորդը՝ ոմն Գրիշ, երեկ ծեծկռտուք է սարքել ակումբի մյուս հաճախորդների հետ։
Ծեծկռտուքից հետո Գրիշը փորձել է դիմել փախուստի, սակայն ապարդյուն․ ոստիկանները նրան ձերբակալել են։ Միջադեպի հետ կապված այլ մանրամասներ մենք կհայտնենք առաջիկայում։
Հիշեցնենք, որ Պատրոն Դավոն երկար տարիներ զբաղվել է Հայաստան անպիտան զենք ներկրելով, դրա դիմաց բյուջեից մեծ գումարներ են դուրս գրվել, մինչդեռ այդ զենքերն անհամեմատ ավելի էժան են արժեցել։ Գալստյանի կոռուպցիոն գործարքների մասին NEWSPRESS.am-ը բազմաթիվ հրապարակումներ է արել։
Կարդացեք նաև՝
3.5 մլն դոլարանոց զենքը Հայաստանը գնել է 27 մլն-ով. հնամաշ զենքերի գնման պատմության նոր հերոսները, բացառիկ մանրամասներն ու լուսանկարները