Ֆիդան․ Թուրքիան Ռուսաստանին և Ուկրաինային առաջարկ է ուղարկել Սև ծովի իրավիճակի վերաբերյալՍա պատասխան է «Վագա ֆարմի»` Երևանի քաղաքապետարանի կողմից պետությանն առանձնապես խոշոր չափերով հասցված վնասի դեմ պայքարին. ընկերության պատասխանըՀաագայում հակամիգրացիոն ակցիայի ժամանակ անկարգություններ են բռնկվել. ոստիկանությունը ցրել է ցուցարարներինՄարտական ոչ-ոքի Ավանում. ԲԿՄԱ-ն և Սարդարապատը ավելացված ժամանակում փոխանակվեցին գոլերովՍեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկովՎաղ, թե ուշ Արցախի էթնիկ զտման ու ցեղասպանության մեղավորները պատասխանատվության են ենթարկվելուՏարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակումից մինչև անվտանգություն. քննարկում՝ ԱԳՆ-ումՄարատ Կամբոլովն ընտրվել է Հարավային Օսիայի նախագահՏիրադավ հոգևորականը խաղում է կազինոյում․ «Հրապարակ»Թրամփն ընդունում է, որ Իրանի հետ պատերազմը բացասաբար է ազդել հանրապետականների վարկանիշի վրա․ WPԻրանը կարող է 2028 թվականի մայիսին նախագահական և խորհրդարանական ընտրություններն անցկացնել միաժամանակՈրպես անհայտ որոնվող 59-ամյա տղամարդու մարմինը հայտնաբերվել է Հրազդանի կիրճում«Իրանը կարող է դրական դեր խաղալ ՀՀ-Թուրքիա գործընթացում»․ ՇիրղոլամիՌուսաստանի հետ մեր հարաբերությունները անխուսափելիորեն փոխվելու են․ ՓաշինյանՊՆ նախարարի տեղակալը հետևել է N զորամասում միջոցառումների անցկացմանըԱրայիկ Հարությունյանը Բաքվի բանտում օգտվել է նոտարի ծառայություններիցՀաագայում ծայրահեղ աջերի ցույցի ժամանակ անկարգություններ են եղելՀայաստանի տղամարդկանց հավաքականը առավելության է հասել Արգենտինայի հավաքականի նկատմամբԻՀՊԿ-ում հայտարարել են ԱՄՆ-ի դեմ պատերազմը շարունակելու պատրաստակամության մասինԻրանը Կատարի միջոցով ԱՄՆ-ին է փոխանցել պատերազմը դադարեցնելու պայմանները․սպասում է Թրամփի արձագանքինԻնտերպոլն ԱԲ-ի օգնությամբ նույնականացրել է ահաբեկչության մեջ կասկածվող 126 անձիԱրամ Հովհաննիսյանը քննարկել է ՌՈ աշխատանքների արդյունավետության և կարգապահության հարցերըԱրագածոտնում վեճի ժամանակ «BMW»-ի վարորդը կտրող ծակող առարկայով հարվածել է «Tesla»-ի վարորդի եղբորըNYT․ Թրամփը մտադիր է Սի Ծինփինի միջոցով պայմանավորվել Կիմ Չեն Ընի հետ հանդիպման մասինՀայաստանի Բարձրագույն խմբի 8-րդ տուրում «Ալաշկերտ»-«Փյունիկ» հանդիպումն ավարտվել է ոչ-ոքիԻրանի և Պակիստանի արտգործնախարարները քննարկել են էներգակիրների մատակարարումներն ու նավագնացության անվտանգությունըԼավրովի և Ռուբիոյի հանդիպումը Նյու Յորքում թույլ կտա քննարկել Ուկրաինայի հարցը. ՌյաբկովՍիրիայի Դեյր էզ Զորում զինապահեստի պայթյունից զոհվել է ՊՆ 11 ծառայողՓրկարարներն օգնության են հասել ձեռքը վնասած քաղաքացուն և մոտեցրել շտապօգնության մեքենայինՀայտնի է, թե ինչ են քնարկելու Դոնալդ Թրամփը և Սի Ծինփինը հանդիպման ժամանակՀորդառատ անձրևը հեղեղել է Հռոմի փողոցները48-ամյա տղամարդու մեքենայում հայտնաբերվել են մոտ 33 գրամ մեթամֆետամին և 9,7 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոցներԱվազով բարձված բեռնատարը Ռանչպարի կամրջի վրա ասֆալտի փլուզման հետևանքով կողաշրջվել էԻլյա Յաշինը չեղարկում է Երևան կատարելիք այցը՝ «ֆիզիկական սպառնալիքի» պատճառովԱմենահարմար պահին Ադրբեջանը գնալու է ագրեսիայի․ Նժդեհ Իսկանդարյան
Ավտոբուսային երթուղիների փոփոխություն՝ սեպտեմբերի 21-ին
Սեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկովՓոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Վանաձորում, Ալավերդիում և ՀրազդանումԱրցախի հայաթափումը չի կարող ջնջել Արցախի դարավոր հայկական պատմությունը. «Ուժեղ Հայաստան»Ջերմուկում հայտնաբերվել է կեղծ օղու 24 շիշ և 1738 տուփ ծխախոտ․ 31-ամյա տղամարդը ձերբակալվել էՀրազդան գետում հայտնաբերվել է քաղաքացու մարմինԱնբարոյական մոտեցում է, եթե ՊՆ նախարարը գտնում է, որ բանակի ողբերգական դեպքերում իր մեղքը չկա. Տիրան ԽաչատրյանՄենք, Արցախի կորստից, դրանից ստեղծված հետևանքներից եթե դասեր չքաղենք, մի դժբախտ ու դժգույն օր կորցնելու ենք նաև Հայաստանի պետականությունը. Արտակ ԶաքարյանԳյումրիում Անկախության 35-ամյակը կնշվի համերգներով, մշակութային ծրագրերով և հրավառությամբՀատուկ պետական քաղաքականություն է, որ արցախցիները ստիպված լքեն նաև Հայաստանը․ Արեգա ՀովսեփյանՊակիստանում մզկիթի մոտ ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 30-ըՉեն ուզում Հայաստան պետություն ու հայ ժողովուրդ լինի, քանի թուրքն էս մոտեցումն ունի, սպառնալիքները չեն կարող չեզոքացված լինել․ Տիրան ԽաչատրյանԱյսօր և վաղը ՄՔԾ ստորաբաժանումները կսպասարկեն առաջիկա ՏԻՄ ընտրությունների դիմումներըԻ՞նչ փոփոխություններ կկատարվեն հողատարածքների միավորման ծրագրում, և որքա՞ն կկազմի փոխհատուցումը
Արցախի նախագահը պաշտոնյաների հետ այցելել է «Եռաբլուր»
Քաղաքականություն

Ադրբեջանը հասկացավ, որ միջազգային ճնշման տակ բարձր գին է վճարելու, դրա համար էլ միացրեց գազը. Բեգլարյան

Այսօր առավոտյան Ադրբեջանը վերականգնել է Արցախի գազամատակարարումը առանց մեր կողմից որևէ զիջման: Սա նշանակում է, որ կամ գիտակցել են, որ դատարկ ու վատ բան են արել առաջին հերթին իրենց համար, կամ, որը շատ ավելի հավանական է, միջազգային ճնշումն այնքան է մեծացել, որ իրենք պետք է բարձր գին վճարեին, հետևաբար, մի զիջման գնացել են: Այս մասին Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց ընթացող նստացույցի ժամանակ հայտարարեց Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բելգարյանը:

«Սա նշանակում է, որ ամբողջ հայությունը, առաջին հերթին Հայաստանը, պետք է հնարավինս միջազգային կառույցների, լրատվամիջոցների միջոցով ճնշումը մեծացնի, որպեսզի ճանապարհի բացման խնդիրն էլ լուծվի: Սա մեր կարճաժամկետ խնդիրն է, բայց մենք գիտենք, որ Ադրբեջանն անընդհատ փորձելու է այդպիսի ցեղասպանական, ահաբեկչական գործողությունների դիմել և անընդհատ փորձում է մեր համբերությունը և միջազգային հանրության արձագանքը: Դրա համար շատ կարևոր է, որ մենք անընդհատ բարձրաձայնենք, ճնշենք, որ պատշաճ միջազգային արձագանք լինի միջազգային հանրության կողմից»,-ասաց Բեգլարյանը:

Նա ներկայացրեց միջազգային հանրությանը, առաջին հերթին՝ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի 5 անդամներին ուղղված իրենց պահանջները։

«Մեր կարճաժամկետ պահանջն է՝ մի քանի օրվա մեջ լուծել մեր հումանիտար խնդիրները, բացել ճանապարհը, նաև օդային հումանիտար միջանցք բացել, որպեսզի ունենանք այլընտրանքային ճանապարհ՝ ոչ միայն ցամաքային, այլև օդային։

Իսկ ավելի երկարաժամկետ առումով մենք ակնկալում ենք, պահանջում ենք, որ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում Արցախի ժողովրդի անվտանգության և իրավունքների, հետագայում նաև՝ հակամարտության կարգավորման բոլոր հարցերը քննարկվեն և լուծում տրվեն»,- ասաց Արտակ Բեգլարյանը։

Նա հայտնեց, որ նաև գրավոր պահանջ են նաև ներկայացնելու Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակին, որն արդեն ձևակերպված է։

«Որ ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը, ՄԱԿ-ին առնչվող կառույցները պետք է ներգրավվեն Արցախում, այսինքն՝ նաև Արցախում գրասենյակներ ունենան։ ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը պետք է միջազգային անվտանգային կայուն երաշխիքներ տրամադրի Արցախի ժողովրդին․ թե ինչ ձևով, խաղաղապահ առաքելության ինչ կազմով և ինչ այլ քաղաքական ու ռազմական գործիքակազմեր կիրառելով, դա արդեն իրենք կորոշեն, բայց մեզ համար սկզբունքային հարց է, որ ՄԱԿ-ը զբաղվի Արցախի անվտանգության և Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության հարցերով, որը կայուն և բարենպաստ միջավայր կապահովի հակամարտության արդարացի, երկարաժամկետ և վերջնական կարգավորման համար, որի համար, իհարկե, ինքնորոշման սկզբունքը գլխավոր առանցքն է»,- հայտարարեց Արտակ Բեգլարյանը։