Սիսիան համայնքում կնշանակվեն արտահերթ ընտրություններ
Սիսիանի համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Հակոբջանյանը հրաժարականի դիմում է ներկայացրել, որպեսզի համայքում նշանակվեն նոր ընտրություններ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Սիսիանի համայնքապետարանի մամուլի խոսնակ Արմինե Հարությունյանը:
«Համայնքի ղեկավար ընտրել այդպես էլ չստացվեց, Արմեն Հակոբջանյանը հրաժարական տվեց, որպեսզի համայնքում նշանակվեն արտահերթ ընտրություններ: Մինչ այդ նաև պետք է նշանակվի ժամանակավոր պաշտոնակատար»,- նշեց նա:
Հոկտեմբերի 12-ին, Սիսիանի նորընտիր ավագանու առաջին նիստին, համայնքապետի ընտրության երկրորդ փուլում, համայնքի ղեկավար էր ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Արմեն Հակոբջանյանը։
Սակայն Հակոբջանյանը չէր կարողացել ստանձնել իր պարտականությունները, քանի որ ավագանու 21 անդամներից 11-ը մանդատներից հրաժարվել էին և ավագանու նիստ հնարավոր չէր եղել գումարել: