Ադրբեջանցի պատգամավորը հայտարարել է, որ անհրաժեշտ է ռուս խաղաղապահների առաքելությունը վաղաժամկետ դադարեցնել
Ադրբեջանի Միլլի Մեջլիսի պատգամավորը խորհրդարանի նիստի ընթացքում հայտարարել է, որ անհրաժեշտ է պահանջ ներկայացնել ռուս խաղաղապահների առաքելությունը վաղաժամկետ դադարեցնելու մասին։
«Ստեփանակերտը Հայաստանին կապող ճանապարհին պետք է տեղակայվեն սահմանապահներ և մաքսակետ։ Եթե Հայաստանը Նախիջևան գնացող ադրբեջանցիներին չի տրամադրում միջանցք, ինչու՞ մենք պետք է Հայաստանից եկող հայերին թույլ տանք ազատ անցնել»,- նշել է նա։
Նա շեշտել է, որ «Հայաստանի հետ սեպարատիստների որջի ռազմական և քաղաքական կապերը լիովին խզելու համար» անհրաժեշտ է ներկայացնել անզիջում պահանջներ, այդ թվում՝ ռուս խաղաղապահների առաքելության վաղաժամկետ դադարեցում․ «Ղարաբաղում ռուս խաղաղապահների ներկայությունը ուղղակի սպառնալիք է խաղաղության գործընթացին»։