Արթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթելԾննդյան միջոցառումը վերածվել է ծե ծկռտnւքի. կանխվել է hшշվեhшրդարըԱզատություն Մարտուն Գրիգորյանին և Վարդան Ղուկասյանին
Գյումրին դժվարություններին չհանձնվելու մասին է. Մարտուն Գրիգորյանի ուղերձը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից
Դիարբեքիրում հայկական եկեղեցու ներկայացուցիչը աջակցել է ՀՀ–ի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանըԳործող ռեժիմի կառավարման թիվ մեկ գործիքը՝ բռնաճնշnւմն է, որի դառը հետևանքներն արտահայտված են քաղաքական իրողություններում․ Տիգրան ԱբրահամյանԱռանց հզոր Գյումրու չի կարող լինել հզոր Հայաստան. «Ուժեղ Հայաստան»Վանաձորի «Իմպերիա» հարսանյաց սրահի դիմաց բшխվել են «Renault»-ն և «Opel Astra»-ն․ կան վիրավnրներ
Խցանումների դեմ պայքա՞ր, թե՞ մարզաբնակների գլխին նոր պատուհաս․ Սուրեն Գրիգորյանի առաջարկը՝ առանց տրամաբանության
«Երևան Ուելնեսում» տեղի ունեցածի դեպքի մասով կազմված փաստաթղթերը փոխանցվել են ՔԿՀարավային Կալիֆոռնիայում մոլեգնում են հրդեհները, տներ են այրվել Ծնողներին խաբել-տարել են «Կրթվելը նորաձեւ է»-ի հավաքինՍաուդյան կոալիցիան Եմենում ոչնչացրել է հութիների երկու հրթիռային կայանքԵրևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա ՖրայժինLայվ ռեժիմում ականատես դարձանք Ալենի «կյանքի ամենակարևոր իրադարձությանը»». Սուրենյանց
Թրամփը կասեցրել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրենքի կիրառումը
Քաղաքագետը՝ Իրանի «Պատրաստվեք պատերազմի» հայտարարության մասինՌուսական բանակը վաղ առավոտից ռմբակոծում է ամբողջ ՈւկրաինանՀամաձայնության ենք հասել՝ հայ ուսանողները գնալու են Թուրքիա սովորելու, թուրքերը՝ Հայաստան սովորելու․ Վահագն ԱլեքսանյանԱդրբեջանը Եվրոպայի վեց երկրում Հայաստանից ականապատ տարածքների քարտեզները պահանջող ակցիաներ է անցկացվելԱլեն Սիմոնյանն ու կինը՝ Անելյա Գուբրյանը, հանդիպել են Պլասիդո Դոմինգոյին. Սիմոնյանը տեղադրել է համատեղ լուսանկարներ
Արծվաշենը եւ Տիգրանաշենը երկուսն էլ մերն են... քարտեզագետ
Կներդրվի դրոշմավորման փորձնական համակարգ. ո՞ր ապրանքատեսակներին այն կվերաբերի. «Փաստ»Վաղարշակ Մատիկյանի թոշակառու հայրը 4 անշարժ գույք ու մեքենա է հայտարարագրել. «Հրապարակ»Պլասիդո Դոմինգոն երևանյան տոնական համերգից հրապարակումներ է արել ֆեյսբուքյան իր էջումՈ՞վ է և ի՞նչ ունեցվածք ունի ՔՊ-ի նորընտիր պատգամավոր Լուսինե Ավետիսյանը․ «Ժողովուրդ»Պարզապես մասնավոր սեփականության հափշտակություն. «Փաստ» Նիկոլ Փաշինյանի «դաբրոյին» է սպասում. «ՀրապարակԶբոսաշրջության խաբուսիկ աճն առանց առաջընթացի. Ինչ պահանջ է Ալիևը դրել Փաշինյանի առաջ՝ Թուրքմենստանում. «Հրապարակ» Կոռուպցիոն սկանդալային «արու» ՔՊ-ականը կրկին ուզում է համյանքապետ դառնալ․ «Ժողովուրդ» Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն. «Հրապարակ»Դեղ, թե հաց. ինչպես կոտրել դեղերի գների մոնոպոլիան Հայաստանում. «Փաստ»Ղալումյանները կրկին գործի են անցել․ Իջևանում փորձում են ապահովել Արթուր Ճաղարյանի հաղթանակը․ «Ժողովուրդ»Ուկրաինայում ձերբակալվել է քաղաքացիական հագուստով հինգ զինծառայողի uպանության մեջ կասկածվող ռուսաստանցին ՔՊ-ական նախկին պատգամավորներն անտերության են մատնվել. «Հրապարակ»Անկլավների փոխանակման շուրջ իշխանությունների նոր խոսույթը. ինչո՞ւ ստիպված եղան հետքայլ անել հանրային ճնշման ներքո. «Փաստ» Ադբեջանին մոտ «Էքստրիմը» երկար կյանք չունեցավ. «Հրապարակ»Գորիսի նախընտրական փակագծերը. Առուշանյանն ազատվում է ՔՊ-ից, իշխանականները «օրերն են հաշվում». «Փաստ»Նախկին իշխանությունների օրոք բիզնեսով զբաղված գործարարների գույքն իրավապահների ուշադրության կենտրոնում է․ «Ժողովուրդ»Իշխանությունների նոր ավանտյուրան. ռեկետ՝ «պետական» լոզունգների տակ. «Փաստ»Տիգրան Կարապետյանը Եվրոպայի Մ23 առաջնությունում արծաթե մեդալ է նվաճելԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում 10․000-երորդ պարեկություն է իրականացրելՀորմուզի նեղուցում հարձակվել են 15 հնդիկ նավաստիներով լցանավի վրաԵՄ-ն Վրաստանի բնակչությանը 38 միլիոն եվրոյի ֆինանսավորում է հատկացնումՀոգեբանորեն հյուծված հասարակությունն անընդունակ է իրականությունը գնահատելով ընտրություն կատարելԼուկաշենկո․ Թրամփը Ուկրաինային իր պայմաններն է թելադրումՔաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՍպիտակ-Գյումրի ճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս է
Մամուլ

Չփրկենք Արցախը՝ կործանվելու ենք բոլորս. Դավիթ Բաբայան. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. 

Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը Երեւանից չի կարողանում վերադառնալ Ստեփանակերտ՝ ադրբեջանցի ֆեյք բնապահպանների կողմից Լաչինի միջանցքը փակելու պատճառով։ Երեկ նա հանդիպել է օրենսդիրների հետ` ե՛ւ իշխանական, ե՛ւ ընդդիմադիր: 

Մենք զրուցել ենք Արցախի ԱԳ նախարարի հետ։

- Տեսանյութ տարածվեց, որ ադրբեջանցիները վրաններն ապամոնտաժում են, լուրեր տարածվեցին, թե շուտով ճանապարհը կբացեն։

- Խնդրում եմ հետեւել տեղեկատվական շտաբին, իրենք են անմիջապես դրանով զբաղվում։

- Հայկական կողմը կարողացա՞վ ադրբեջանցիների այս գործողությունը մեր օգտին նյութականացնել։

- Գործընթացը դեռևս ընթանում է, բայց այս թեման մշտապես պետք է լինի կարեւորագույն մեր տեղեկատվական եւ քաղաքական դաշտում։ Սա այն թեման է, որը չի կարող շրջանցվել և չի կարող մոռացվել, որովհետեւ այսպիսով Ադրբեջանն իր բուն նպատակները ցուցադրում է եւ ապացուցում է հերթական անգամ։ Հետեւաբար, պետք է երբեւիցե մոռացության չմատնվեն, մանավանդ, որ նման երեւույթները կարող են կրկնվել։

- Արցախցիները պատրա՞ստ են նման ճնշումների, թե՞, ամեն դեպքում, մարդիկ նեղվում են այս ամենից։

- Արցախցին կանգնելու է իր հայրենի հողում մինչև վերջ։

- Նախապայմաններ թելադրելու եւ ինչ-որ զիջումների հասնելու հավանականությունը որքա՞ն է, գիտենք, որ ադրբեջանցիներին դժվար է տարատեսակ հայտարարություններով ճնշում գործադրել ղարաբաղցիների վրա։

- Մենք պետք է ուժեղանանք, դուրս գանք այս սթրեսային վիճակից եւ կանգնենք կայուն զարգացման ուղու վրա, սա է ամենակարեւորը։ Միասնական ջանքերով Արցախը որպես սրբություն ընդունելով, արցախակենտրոնությունը կարևոր հենք ընդունելով՝ շարժվենք առաջ։

- Դուք Ազգային ժողովում հանդիպումներ եք ունեցել։ ՔՊ-ի հետ Ձեր հանդիպումների ժամանակ ի՞նչ քննարկումներ եք ունեցել, գո՞հ եք այդ հանդիպումներից։

- Մենք բոլոր ուժերի հետ հանդիպել ենք՝ բոլոր։ Քանի որ մենք ուզում ենք, որ Արցախը լինի սրբություն հայության համար, մնա այդ կարգավիճակում, մենք բոլորի հետ հանդիպում ենք, և սա գլխավոր թեման է՝ հենց Արցախի ճակատագիրը։ Եվ բոլոր ուժերն էլ հավաստիացրել են, որ Արցախի ապագան, նրա զարգացումն ու զորացումը, նրա շահերի պաշտպանությունը գերագույն նպատակներից մեկն է ողջ հայության համար։

- ՔՊ-ից բազմաթիվ պատգամավորներ Արցախի վերաբերյալ տարակուսանք առաջացնող հայտարարություններ էին հնչեցնում, այդ մասով մտահոգություններ հայտնե՞լ եք։

- Մենք խոսել ենք, եւ ես Ձեզ հաղորդում եմ այն, ինչ պաշտոնապես մեզ ասվել է։ Սա է խնդիրը։

- Փոխանցեցի՞ք արցախցիների մտահոգությունները՝ նմանատիպ հայտարարությունների մասով։

- Մենք խոսել ենք շատ բանի մասին, և իրենք հավաստիացրել են, որ երբևիցե, բոլորը, բոլորը, ոչ միայն ՔՊ-ն, այլեւ «Հայաստան» դաշինքը, «Պատիվ ունեմ»-ը, որ Արցախը եղել է, կա ու կմնա։ Եվ իրենք դա պաշտոնապես հայտարարել են։ Ժամանակը ցույց կտա, բայց կարեւորն այն է, որ նման հայտարարություն, պաշտոնապես հավաստիքներ, որ մենք լսել ենք, մեզ փոխանցել են՝ մնացածն արդեն աշխատանքը ամեն ինչ ցույց կտա։

- «Քաղաքացիական պայմանագրից» ո՞ւմ հետ եք հանդիպել։

- Գիտեք, ֆրակցիայի ղեկավարն էր և այլն։ Խնդրում եմ մի շահարկեք այդ թեման։

- Չենք շահարկում, պարզապես ՔՊ-ում մարդիկ կային, ովքեր հայտարարում են, որ Արցախն Ադրբեջան է։

- Նորից եմ ասում՝ սա մեզ պաշտոնապես հայտարարել է ղեկավարությունը այդ ֆրակցիայի։ Ես ասում եմ այն, ինչ մեզ հայտարարել են, այն, ինչ մեզ փոխանցել են։ Արցախը վտանգված է, վտանգված է ծայրաստիճան, բոլորիս պարտքն է՝ փրկել այն, ինչ մնացել է Արցախից։ Չփրկենք՝ կործանվելու ենք բոլորս»: