Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի Բրիտանական կենդանաբանական այգում վագրը հոշոտել է տղամարդունԼևոն XIV-ը դեմ է արտահայտվել մահապատժին Պենտագոնի ուղիղ հեռարձակման որոշումից հետոԱթենքի արվարձանում հետաքննում են մահաբեր հարձակումը՝ հնարավոր ազգայնական դրդապատճառովԻրանի հարավ-արևելքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է ոստիկանության բարձրաստիճան աշխատակցուհիՀրդեհ է բռնկվել Թուրքիայի խոշորագույն սրտաբանական կենտրոններից մեկումԲրազիլում ոստիկաններն ազատել են մանկապարտեզում պատանդ պահվող 13 երեխաների․ հարձակվողը սպանվել էԳերմանիայի Բունդեսլիգայի 5-րդ տուրում «Բավարիան» ոչ-ոքի խաղաց «Աուգսբուրգի» հետԱշխարհահռչակ տենոր Անդրեա Բոչելին շնորհակալություն է հայտնել Հենրիխ Մխիթարյանին նվերի համարԿոբախիձե․ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներից Վրաստանի հրաժարումը ռացիոնալ որոշում էրԱմուլսարի ծրագիրը Հայաստանի ՀՆԱ-ի վրա 1.5-2% դրական ազդեցություն կունենա․ Գնել ՍանոսյանԲախվել են «MERCEDES»-ն ու «NISSAN»-ը, կա 1 զոհ, 1 վիրավոր, մաhացածը վարորդներից մեկի կինն էԳերմանիան մերժել է ԵՄ 2028–2034 թվականների բյուջեի նոր նախագիծը Այսօր մահացած զինծառայողը 3 ամսից պետք է զորացրվեր. մանրամասներ Հայտնի է էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդը Դիանա Վարդանյան-Մարատյանը նշանակվել է Լիբանանի վիճակագրության կենտրոնական վարչության ղեկավար Anthropic-ի Claude ԱԲ-մոդելը սպանության մասին տեղեկություններ է հորինել և դրանք փոխանցել ԱՄՆ ոստիկանությանը Երևանը ոչ միայն իր թիկունքում, այլև առջևում ունի 2808 տարի. Փաշինյան ԵՄ դիվանագիտության ղեկավարը հանդես է եկել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների մեղմացման դեմ Փաշինյանի միջնորդությամբ արգելանք է դրված ոչ միայն իմ, այլև կնոջս բանկային հաշիվների վրա. ՂազարյանՏեր Իսահակ եպիսկոպոս Պողոսյանը օծել է Լճաշենի նորակառույց Սուրբ Մարիամ եկեղեցու խաչերն ու զանգըՀունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդեսԵրևանի պատմության ամենաբարձր շենքի մեկնարկն ենք տալիս. Փաշինյան (տեսանյութ)Մայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիները Փենսիլվանիայում հրաձգության հետևանքով ինը մարդ է զոհվել, այդ թվում՝ երկու երեխա և հղի կին Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի մեկնարկային խաղում «Վանը» հաղթեց «Գանձասարին» Վրաստանում ղազախ վարորդին դատապարտել են 16 տարվա ազատազրկման՝ ցավազրկող դեղամիջոցի պատճառով Պատերազմում վիրավորված, այսօր՝ ծանր հիվանդության դեմ պայքարում․ Մեխակ Սմբատյանին օգնություն է անհրաժեշտԷդվարդ Ասրյանը հետևել է ծառայության կազմակերպման աշխատանքներին Րաֆֆու փողոցում կնոջը հարվածել, գցել են գետնին և հափշտակել «Samsung A15» բջջային հեռախոսը Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Բուլղարիայի ընտրանուն Քննարկվել են ՀՀ-ում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները Կայքեր մտնելու համար տուգանք վճարելու հաղորդագրություններն իրական չեն․ ՆԳՆ-ն զգուշացնում է Վանաձորում, Հրազդանում, Արարատում,Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Ստեփանավան-Պուշկինո ճանապարհին «ՈւԱԶ»-ը հայտնվել է ձորում․ կա 1 զոհ, 3 վիրավոր Կենտրոնը ձեռի հետ վերածում են մի մեծ խոզանոցի... Արմեն ՀովասափյանՊուտինն ու Թրամփը կարող են հանդիպել Չինաստանում. ՈւշակովԱդրբեջանն ու Վրաստանը թարմացրել են սահմանազատման հանձնաժողովի կազմըՀայ երկու բռնցքամարտիկ դուրս է եկել Եվրոպայի եզրափակիչԿիևը ժամկետից շուտ դադարեցրել է Մայամիում բանակցություններըԵրևանում 20-ամյա վարորդը «BMW»-ով Հաղթանակ կամրջից Իսակով ընթանալիս բшխվել է երթևեկությունը կարգավորող ցուցանակին, ապա բետոնե արգելապատնեշին ու մասամբ հայտնվել դրա վրաԱՄՆ-ն և Ուկրաինան քննարկել են անվտանգության երաշխիքներն ու Կիևի՝ ԵՄ-ին անդամակցելու հարցը. ՈւիթքոֆՄիշտ մտածում եմ` եթե հայրս վաղ տարիքում կյանքից չհեռանար, հնարավոր է՝ ֆուտբոլիստ չդառնայի․ ՄխիթարյանՎարորդական վկայականներ տրամադրվում են միայն օրենքով սահմանված կարգով․ ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զգոն լինելԹրամփը Զելենսկուց պահանջել է դադարեցնել ռուսական նավթավերամշակման գործարանների վրա հարձակումներըՌուսաստանում լիցենզիայից զրկված լաբորատորիաները կարող են աշխատել Հայաստանում․ «Իզվեստիա»Զապորոժիեին հասցված հարվածի հետևանքով բազմաթիվ զոհեր կանՔաղաք, որտեղ միահյուսվում են պատմությունն ու մշակույթը, իսկ նոր գաղափարներն ու հնարավորությունները ճանապարհ են բացում դեպի նոր հորիզոններ․ ՀՀ-ում ԵՄ պատվիրակությունՈւժգին երկրաշարժ Պանամայում. կան մի քանի տասնյակ զոհեր
Զինծառայողի դի է հայտնաբերվել` հրազենային վնասվածքով
Տնտեսություն

Արարատի մարզի կեսդարյա պոմպակայանը միայն ավելացնում է գյուղացիների հոգսը

Վերջին տարիներին Արարատյան դաշտում ջրային հորիզոնների նվազմանը զուգահեռ 30 տոկոսով ավելացել է հողի ջրապահանջարկը, նաև Արարատի և Արմավիրի մարզերում ներտնտեսային ցանցը խիստ մաշված ու քայքայված է, ուստի ոռոգումն արդեն խնդրահարույց է: Արարատի մարզի Քաղցրաշեն համայնքն ունի շուրջ 535 հա ոռոգելի հողատարածք, որի 35 հա-ը 2015թ-ին չի մշակվել: Նշենք, որ այս տարածաշրջանը ոռոգվում է Քաղցրաշենի պոմպակայանի միջոցով, որը ջուրը վերցնում է Արտաշատի ջրանցքից և ոռոգում մինչև 185 մետր բարձրլեռնային հողատարածք:

Քաղցրաշենի պոմպակայանի պետ Տիգրան Նալբանդյանը նշեց, որ հողերի մասնատումից հետո ջրային կորուստներն ավելացել են, Արտաշատի ջրանցքում նվազել է ջրային հոսքը և չեն կարողանում լիարժեք ոռոգում ապահովել շուրջ 1200 հա հողատարածքի համար:

Նա նաև նշեց, որ պատահում է, որ պոմպակայանը չի աշխատում` կայծակների, հոսանքի տատանումների ժամանակ, պատահում է ջրանցքում կենցաղային թափոնների քանակն այնքան մեծ է լինում, որ հնարավոր չի լինում ջրանցքից ջուր վերցնել, բացի այդ, պոմպակայանը կառուցվել է անցյալ դարի 70-ական թվականներին և արդեն մաշված է:

Պոմպակայանը տարեկան ծախսում է 500 մլն դրամի հոսանք, որը սուբսիդավորվում է պետբյուջեի կողմից, ոռոգման ջրի այլ աղբյուրների պարագայում Տիգրան Նալբանդյանը նշեց, որ հնարավոր կլինի կրճատել պոմպակայանի հոսանքի ծախսը:

Քաղցրաշեն համայնքի բնակիչ Քաջիկ Ավագյանը նշեց, որ 3 հա հող ունի, մշակում է ծիրան, խաղող, սակայն լոլիկ կամ այլ բանջարեղեն մշակել չի կարողանում:

«Պոմիդոր չեմ կարողանում մշակել, ջուրը չի հերիքում, հազիվ եմ ծառերը ջրում, էն էլ մի կողմն եմ ջրում, առվով եմ ջրում, խաղողը, որ երկու կողմից պիտի ջրվի, մի կողմից եմ ջրում, իսկ առվույտն ընդհանրապես չեմ ջրում, որ առվույտ պետք է լինում` առնում եմ»,- ասաց նա, հավելելով, որ բավարար ջրի դեպքում և բանջարեղեն կաճեցնի, և կկարողանա առվույտը ջրել:

Քաղցրաշենցի Գագիկ Հարությունյանն էլ նշեց, որ ունի 4 հա այգի, մշակում է ծիրան, դեղձ, խաղող, սերկևիլ, տնկարան, իսկ ձմերուկ, սեխ, լոլիկ կամ սմբուկ մշակում է միայն տանն օգտագործելու համար:

«Մինչև մի 7-8 տարի առաջ կես հեկտար պոմիդոր էի անում, իսկ հիմա չեմ կարողանում, պիտի երկու օրը մեկ ջրեմ, ջուր չկա, հազիվ եմ կարողանում այգին ջրել»,- ասաց նա, հավելելով, որ մեկ լիտր ինքնահոս ջուր էլ գա տարածք, ժողովուրդը կշահի, նախ ջուրը կախված չի լինի պոմպակայանից, հետո նաև կբավարարի բանջարեղեն մշակելու համար:

Ոռոգման ջրի նույն խնդիրն է հարևան Նարեկ համայնքում, որտեղ հողերի մեծ մասը չի մշակվում ոռոգման ջուր չլինելու պատճառով. մարդկանց մի մասը մեկնում է արտագնա աշխատանքի:

Գյուղացիները հիշում են, որ մինչև վերջին տարիներին ջրի համար իրար են ծեծել, «ջրի համար ամեն օր կռիվ-դավի էր»: Ջուր լինելու դեպքում մեծ ու փոքրով անգամ գիշերը գնում են հողամասերը ոռոգելու. մի հոգու բան չի ջրելը:

Ոռոգման ջրի սպասող գյուղացիների սպասումներն այսօր կապված են Քաղցրաշենի ինքնահոս համակարգի նախագծի հետ, որի նպատակը Արարատի մարզի 12 համայնքների 700 հողատերերի 1 232 հա հողերի ապահովումն է ինքնահոս ջրով: Կառուցվելու է 27.8 կմ երկարությամբ խողովակաշար: