Ռուսաստանը լուրջ չի վերաբերվում Ուկրաինայի հետ բանակցություններին. ԿՀՎ
Կենտրոնական հետախուզության վարչության տնօրեն Ուիլյամ Բերնսը կարծում է, որ Ռուսաստանը տրամադրված չէ երկխոսության՝ Ուկրաինայի պատերազմը վերջ տալու համար։ Մոսկվայի կողմից լուրջ դիրքորոշում չկա։ Այս մասին նա ասել է PBS-ին տված հարցազրույցում։
«Հակամարտությունների մեծ մասն ավարտվում է բանակցություններով, սակայն դա պահանջում է լրջություն այս դեպքում այդ լրջությունը պետք է Ռուսաստանի կողմից։ Այն մենք չենք տեսնում: Մեր գնահատմամբ՝ ռուսները լուրջ չեն վերաբերվում իրական բանակցություններին»,-ասել է Բերնսը։