Արմավիրի մարզի դատախազ Սարգիս Մնացականյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից․Արմավիրի մարզը նոր դատախազ ունի
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի դեկտեմբերի 16-ի հրամաններով՝ Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ։ Այս մասին հայտնում է ՀՀ դատախազությունը։
Արմավիրի մարզի դատախազ Սարգիս Մնացականյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:
Գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալ Վահան Սարգսյանը փոխադրվել և նշանակվել է Արմավիրի մարզի դատախազ: