ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց նախատեսվում է բժիշկների բողոքի ակցիա՝ ընդդեմ Ադրբեջանի և Թուրքիայի կողմից Արցախի բնակչության լիակատար շրջափակման. Բեգլարյան
ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց նախատեսվում է բժիշկների բողոքի ակցիա՝ ընդդեմ Ադրբեջանի և Թուրքիայի կողմից Արցախի բնակչության լիակատար շրջափակման։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում հատնում է Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը։
«Հարգելի բժիշկներ այսօր ժամը 19։00-ին տեղի կունենա բժիշկների բողոքի ակցիա ՄԱԿ ի գրասենյակի դիմաց, ընդդեմ Ադրբեջանի և Թուրքիայի կողմից Արցախի բնակչության լիակատար շրջափակման, ադրբեջանա-թուրքական տեռորի դեմ` զրկելով Արցախի հիվանդներին դեղորայքի հասանելությունից , հիվանդների և բժիշկների ազատ տեղաշարժման համամարդկային իրավունքից։
Ժամը 19։00 հավաքվում ենք ՄԱԿ ի հայաստանյան գրասենյակի դիմաց, Պետրոս Ադամյան 14, հասցեով, Էրեբունի պլազայի հարևանությամբ»։