Մենք պետք է Ադրբեջանին պատասխանատվության ենթարկենք. Քեթրին Քլարք
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակի օգնական Քեթրին Քլարքը Twitter-ի իր միկրոբլոգում գրել է, որ Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակումը հասունացող հումանիտար ճգնաժամ է։
«Հազարավոր հայեր, այդ թվում՝ տարեցներ եւ երեխաներ, վտանգի տակ կհայտնվեն, եթե չվերականգնվի սննդի, դեղորայքի եւ ջեռուցման հասանելիությունը։ Մենք պետք է օգնենք խաղաղության ապահովման եւ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու հարցում»,-գրել է Քլարքը։