Բրիտանական հետախուզության ղեկավար Ռիչարդ Մուրի այցը ՀՀ և հանդիպումը Նիկոլ Փաշինյանի հետ հիշեցրեց Լոուրենս Արաբացուն. Վահե Գրիգորյան
Բրիտանական հետախուզության ղեկավար Ռիչարդ Մուրի այցը ՀՀ և հանդիպումը Նիկոլ Փաշինյանի հետ հիշեցրեց Լոուրենս Արաբացուն: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է սահմանադրագետ Վահե Գրիգորյանը:
«Բրիտանական ռազմական հետախույզ և Մի-6-ի գործակալ Լոուրենս Արաբացին ասում էր, որ Հայաստանը պետք է բաժանել երկու մասի. այնտեղ, որտեղ կան բնական հարուստ ռեսուրսներ, այդտեղ Հայեր չպիտի ապրեն, ու առհասարակ Հայերի ապրելու տարածքում պետք է ոչինչ չլինի, բացի Հայերից. Բրիտանիան հետաքրքրված է բացառապես Հայաստանի ռեսուրսներով, այլ ոչ թե բնակչության.
Հարկ է նշել, որ խոսքը այն ժամանակ գնում էր պատմական Հայկական լեռնաշխարհի մասին:
Լոուրենսը այս մտքերը հայտնում էր Փարիզի կոնֆերանսի ժամանակ 1919թ, երբ Հայաստանը համարվում էր Մեծ Բրիտանիայի դաշնակիցը:
Լոուրենսը բողոքում էր նաև, որ թուրքերը չափազանց պրիմիտիվ են, որպեսզի Հայերին մինչև վերջ ոչնչացնեն, դրա համար դրանով պետք է զբաղվեն ամերիկացիները:
Լոուրենսը բացահայտ ասում էր, որ Հայերը չպետք է տիրեն Հայաստանին, որ նրանց պետք է ոչնչացնել, քանի որ Հայերը կատարյալ ռասա են:
Լրագրողի հարցին ի պատասխան, թե ԱՄՆ-ն ինչ անի առանց Հայ մնացած Հայաստանի հետ, Լոուրենսը առաջարկում էր Հայաստանը վերաբնակեցնել Բալկանների, Փոքր Ասիայի, Աֆրիկայի ու Հնդկաստանի ժողովուրդներով:
Հետո Լոուրենսը պնդում էր, որ Հայերին պետք է ոչնչացնել մինչև վերջ, բայց ոչ միանգամից ու կոպիտ, այլ աստիճանաբար ու դանդաղ, որպեսզի աղմուկ չբարձրանա:
Նա ասում էր, որ պետք է ոչ մի Հայի բաց չթողնել, պետք է ստեղծել տպավորություն, թե բիզնես է զարգանում.
Լոուրենսը, լինելով պետական գործակալ, փաստացի ներկայացնում էր Մեծ Բրիտանիայի տեսակետը Հայաստանի ու Հայության հետագա ճակատագրի վերաբերյալ:
Հետո հիշեք, թե ինչ պատահեց Հայաստանի առաջին Հանրապետության հետ, երբ հույսը դրեց Եվրոպայի վրա. այն կործանումից փրկեց միայն սովետականացումը:
Արդեն երրորդ հանրապետության օրոք Լոուրենսի բոլոր ծրագրերը փաստորեն կյանքի կոչվեցին:
Հ.Գ. Արմեն Սարգսյանը, հուսով եմ, լավ է: Ցտեսություն »,- գրել է նա: