ՀՀ ԶՈւ-երը կրակ չեն բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ. ՀՀ ՊՆ-ն հերքում է ադրբեջանական ապատեղեկատվությունը
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն՝ հերքելով ադրբեջանական հերթական ապատեղեկատվությունը։
ՀՀ ՊՆ-ի փոխանցմամբ՝ ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները դեկտեմբերի 16-ին՝ ժամը 23:35-ին, կրակ չեն բացել հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան ուղղությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ: