Ընդդիմադիր ուժերը պետք է շատ հստակ իմանան՝ իշխանության օրակարգով շարժվելը ծուղակ է․ Տիգրան Աբրահամյան
ՀՀ մի շարք համայնքներում իրականացվում են վարութային գործողություններ, կան ձերբակալվածներ. Հակակոռուպցիոն կոմիտե
Ռուսական կողմը 270 ուկրաինացի ռազմագերի է վերադարձրել (տեսանյութ)
Մարտունիում առևանգել են «Մեր համայնքը» ընդդիմադիր դաշինքի առաջնորդներին
Ստանձնում եմ այս պատասխանատու պաշտոնը՝ խորին երախտագիտությամբ ԲՀԿ հիմնադիր և անփոփոխ ղեկավար, իմ ավագ ընկեր Գագիկ Ծառուկյանին. Արման ԱբովյանՀայաստանի, Վրաստանի, Ավստրիայի և Հյուսիսային Մակեդոնիայի բուհերը ամփոփել են եռամյա համագործակցությունըԻնչպիսի՞ եղանակ է սպասվում այսօր
Բերման են ենթարկվել Արթիկում՝ «Ապրելու երկիր» կուսակցության համայնքապետի թեկնածու Արթուր Աստոյանը և մի շարք թիմակիցներ
Ռուսաստանը սկսում է դիզելային վառելիքի մատակարարումները ԱՄՆ․ առաջին երեք լցանավերն արդեն ճանապարհին ենSignal-ում հայտնաբերվել է սխալ, որը թույլ է տալիս գաղտնալսել զանգի ավարտից հետոՏավուշում դպրոցներ կմիաձուլվեն. «Փաստ»Ովքե՞ր են իրականում «հրահրում», և ինչո՞ւ չեն տրվում կոնկրետ անուններ. «Փաստ»
Ավտոբուսում կնոջ նկատմամբ բռնnւթյուն կիրառած տղամարդու նկատմամբ կիրառվել են վարչական հսկողություն և բացակայելու արգելք խափանման միջոցները․ ՔԿ
Իշխանական օրակարգի սպառումն ու Սամվել Կարապետյանի քայլը. ո՞րն է լինելու քաղաքական հանգուցալուծումը. «Փաստ»ՏԻՄ ընտրություններից առաջ այսօր լռության օր էՀայաստանից որ ծանրորդները կմասնակցեն Աշխարհի առաջնությանըԱԺ-ում ոստիկանական կարգեր են հաստատել. «Հրապարակ»Ի՞նչ ունեցվածք ունի ՔՊ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանը․ «Ժողովուրդ»Ստեփանավանի համայնքապետն արձակուրդում մեդալներ է բաժանել. «Հրապարակ»«Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ»Խորհրդարանում վերանորոգման թեժ շրջան է. «Հրապարակ»Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ»Որդեկորույս ծնողները կհասնեն մինչև ՄԻԵԴ. «Հրապարակ»Մարզպետների հարցը՝ իշխանությունների օրակարգում․ «Ժողովուրդ»Նախկին քաղաքապետին երկու տարբեր դատավոր է դատում. «Հրապարակ»Հպարտ քաղաքացու ուղեցույցը. ինչպես տաքանալ սեփական ինքնիշխանությամբ. «Փաստ»ՊՆ-ն ու ԳՇ-ն «տեղում» չեն. ով է պատասխան տալու ադրբեջանցի հովիվի՝ սահմանը հատելու միջադեպի համար․ «Ժողովուրդ»Կապանում կեղծ ընդդիմադիր են փնտրում. «Հրապարակ»Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ»Սպերցյանի ոսկերչական փոխանցումից հետո Թոնին բացում է Ալ-Խալիջի դեմ խաղի հաշիվըՈւկրաինայի զինված ուժերի հրթիռային հարվածի հետևանքով Օրյոլի ձեռնարկությունում ութ մարդ է տուժելԱլ-Նասրը արտագնա խաղում հաղթեց Ալ-Ֆեյսալիին․ Ռոնալդուն հեղինակեց կարիերայի 982-րդ գոլըՌուսաստանի քաղաքացիները շարունակում են մնալ Վրաստանի այցելուների խոշորագույն խմբերից մեկըՊուտինը հանձնարարել է ընդլայնել արհեստական բանականության կիրառումը բժշկության մեջ«Մանկական Եվրատեսիլի» քվեարկության առաջին փուլը կմեկնարկի այս գիշերCOP17-ի շրջանակում կայացել է «Կլիմայի փոփոխությունը և կանայք» մրցանակաբաշխությունըԵրևանը ձմեռային սեզոնին Ռուսաստանից ավիաընկերությունների առաջարկած նստատեղերի քանակով առաջատարների թվում էՓեզեշքիանը հաջորդ շաբաթ կայցելի Ռուսաստան և կհանդիպի Պուտինի հետԱրաբական Միացյալ Էմիրություններում նավթի արտահոսքի պատճառով լողափերը փակում ենԵրևան-Կապան-Երևան չվերթերն սպասարկող օդանավը կանցնի պլանային տեխնիկական սպասարկումՀայաստանի բանկերի զուտ շահույթն աճել է 8,6%-ովԵրևանն ու Փարիզը քննարկել են համագործակցության նոր ուղղություններըԿապանի անտառտնտեսությունում ապօրինի ծառահատման դեպք է բացահայտվելԿարեն Բրուտյանն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր՝ Սուրեն Պապիկյանի հանձնարարությամբՀայաստանը ՄԱԿ-ում կարևորել է տիեզերքի խաղաղ օգտագործումն ու միջազգային համագործակցությունըՀայաստանը մտել է Վրաստան օղու հիմնական արտահանողների հնգյակԿրիշտիանու Ռոնալդուն դարձել է առաջին գործող մարզիկը, որի կարողությունը գերազանցել է 2 միլիարդ դոլարըՉարենցավան-Ալափարս ճանապարհին մեքենաներ են բախվել․ կա վիրավորՀայաստանը դարձել է Եվրոպայի մշակութային ժառանգության առաջատար զբոսաշրջային ուղղությունըԹուրքիան քննարկում է Սև ծովում նավագնացության անվտանգության ապահովման հարցերը
Քաղաքականություն

Հայրենիքը գրավիչ դարձնելու համար ամեն ինչ կանեն հայրենիքում մնացածները. Աննա Հակոբյանն այցելել է Ջերմուկ

Աննա Հակոբյանը դեկտեմբերի 17-ին այցելել է Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնք: Ջերմուկի պատկերասրահի մոտ Աննա Հակոբյանին դիմավորել են Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը և պատկերասրահի տնօրեն Վարդան Ավետյանը:

Պատկերասրահն այդ պահին փակել էր դռները: Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիայից հետո ԿԳՄՍ նախարարությունը պատկերասրահի թանկարժեք էքսպոնատները Երևան էր տեղափոխել:

Մասնաճյուղի տնօրինությունը հիմա նախարարության հետ բանակցում է թանգարանի նմուշները հետ բերելու հարցի շուրջ:

Աննա Հակոբյանին հետաքրքրում էր, թե մինչև ադրբեջանական ագրեսիան որքան այցելու էին ունենում: Տնօրենի խոսքով՝ ցուցադրությունների օրերին մի քանի հարյուր այցելու են ունեցել, շատ էին գալիս նաև առողջարանների այցելուները:

Տարածքում հիմա միայն վարպետ Վարդան Ավետյանի գործերն են, բայց ցանկությունը մեծ է սրահները նորից լեցուն տեսնելու՝ Սարյան ու Կոջոյան են ունեցել՝ պատմել է տնօրենը։

Վարդան Ավետյանը դասավանդում է նաև արվեստի դպրոցում և Աննա Հակոբյանին վստահեցրել է՝ երիտասարդներն այսօր հետաքրքրված են նկարչությամբ, շատերը պրոֆեսիոնալներ են դառնալու։

Ավետյանը Աննա Հակոբյանին է ներկայացրել իր նկարած մի քանի աշխատանք, այդ թվում՝ աբստրակտ ոճով նկարած կտավը՝ նվիրված 44-օրյա պատերազմին։

Ջերմուկում վարչապետի տիկինը այցելել է նաև համայնքային կենտրոն: Նրան դիմավորել է կենտրոնի պատասխանատու Անահիտ Եղիազարյանը, ուղեկցել ներս, ներկայացրել իրենց գործունեությունը։

Կենտրոնում երկու խմբակ է գործում՝ նկարչության ու հելյունագործության։ Կենտրոն հաճախում են Ջերմուկի այն կանայք, որոնք ազատ ժամանակ ունեն, սիրում են նկարել կամ գործել։ Իրենց աշխատանքները՝ նկարազարդված շապիկներն ու բաժակները, գործված գլխարկները, շարֆերն ու տիկնիկները վաճառում են Ջերմուկում բացած փոքրիկ կրպակում։

Մինչև պատերազմը քիչ թե շատ վաճառվում էր, զբոսաշրջիկներին արտադրանքը հետաքրքրում էր, հիմա քանակը նվազել է, բայց դա իրենց չի տխրեցնում, կարևորը՝ իրենց տանն են՝ Աննա Հակոբյանի հետ զրույցում ասել են ջերմուկցի կանայք։ Հիմա վաճառքի համար սկսել են օգտագործել նաև օնլայն հարթակները։ Վարչապետի տիկինը հորդորել է զարգացնել նաև առցանց վաճառքը, առաջարկել տեսականին հյուրանոցներում ներկայացնել։

Կենտրոնի պատասխանատուն վարչապետի տիկնոջը պատմել է, որ կարի մեքենաների առկայության պարագայում կարող են ավելի շատ կարել ու վաճառել, Աննա Հակոբյանն էլ խոստացել է ապահովել նրանց անհրաժեշտ աշխատանքային գործիքներով։

Մարզպետ Արարատ Գրիգորյանն էլ վարչապետի տիկնոջը տեղեկացրել է, որ ջերմուկցի կանայք միայն այստեղ չէ, որ ակտիվ են, շատերը ռազմական ճամբար են այցելում, արդեն լավ կրակում են։

Խմբակ այցելող կանանց մեջ նաև զինվորական կար, վստահեցրել է՝ ցանկացած մարդու երկրորդ մասնագիտությունը պետք է ռազմական ուղղվածությամբ լինի։

Զրույցի ընթացքում անդրադարձել են նաև հայրենադարձությանը, երկիրը զարգացնելու հնարավորություններին։ Պետության զարգացման վրա մեծապես ազդել է այն հանգամանքը, որ շատերը մեկնել են այլ երկիր` անգամ խաղաղ պայմաններում։ Կվերադառնան այն պարագայում, երբ հայրենիքը գրավիչ դառնա՝ ներկաներին ասել է վարչապետի տիկինը, վստահեցրել՝ գրավիչ դարձնելու համար ամեն ինչ կանեն հայրենիքում մնացածները։

Մտերմիկ զրույցից հետո Աննա Հակոբյանը ջերմուկցի կանանց հաջողություն է մաղթել, կարևորել նման կենտրոնների առկայությունը, ընդլայնումը. գուցե միտքը վարակիչ դառնա և տարածվի նաև մյուս մարզերում։

Ջերմուկ այցի ընթացքում Աննա Հակոբյանը հյուրընկալվել է երկկողմանի ծնողազուրկ երեխաների՝ Վարդուհու և Անիի տանը: Նրանց խնամում է տատիկը՝ տիկին Վարդիթերը: Ծնողների մահից հետո տատիկը երեխաներին մեծացնելու և դաստիարակելու ամբողջ ծանրությունն իր վրա է վերցրել։

Անին տան փոքրն է՝ 8 տարեկան, Վարդուհին՝ 11։ Վարդուհին փոքր հասակում շնից վախեցել է ու հիմա շաքարային դիաբետ ունի։

Վարչապետի տիկինը հետաքրքրվել է, թե ինչ փուլում է հիվանդությունը, որտեղ են բուժում երեխային։ Տիկին Վարդիթերը տեղեկացրել է, որ հիվանդանոցում անհրաժեշտ դեղերը ստանում են, ևս մեկ տեսակ էլ արտասահմանից մի բարերար է ուղարկում։

Վարչապետի տիկինը հետաքրքրվել է նաև ապրուստի պայմաններից։ Տատիկը չի աշխատում, թոռներին մեծացնում է ստացած նպաստով։ Աննա Հակոբյանը երեխաների նախասիրություններով է հետաքրքրվել, պարզել, որ Անին պարի է հաճախում, իսկ Վարդուհին՝ կիթառի: Ամեն ինչ հասցնում են՝ ասում է տիկին Վարդիթերը, միայն թե առողջ լինեն։

Վարչապետի տիկնոջ այցից առաջ երեխաները պատրաստվում էին տոնածառ զարդարել։

Վարդուհու ու Անիի հետ հաճելի գործին է միացել նաև Աննա Հակոբյանը։ Տոնածառը միասին զարդարելուց հետո Աննա Հակոբյանը առողջություն է մաղթել ընտանիքին և փոխադարձ այցով հրավիրել Երևան։