Եվրահանձնաժողովի ղեկավարն Ադրբեջանին «հուսալի գործընկեր» է անվանել
Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը Ադրբեջանի, Վրաստանի, Հունգարիայի և Ռումինիայի միջև էներգետիկայի մասին համաձայնագրի ստորագրման ժամանակ հանդես է եկել ելույթով, որի ժամանակ հիշատակել է իր «հուսալի էներգետիկ գործընկեր» Ադրբեջանին։
«Այս համաձայնագիրը Եվրամիությանը կմոտեցնի Հարավային Կովկասի տարածաշրջանում մեր գործընկերոջը և կօգնի մեր տարածաշրջաններին անցում կատարել էկոլոգիապես մաքուր էներգետիկայի: Ռուսաստանի հետ պատերազմի մեկնարկից սկսած՝ մենք որոշել ենք երես թեքել ռուսական հանածո վառելիքից և դիվերսիֆիկացվել դեպի հուսալի էներգետիկ գործընկերներ, ինչպիսիք են այստեղ ներկա մեր գործընկերները»,- ասել է ֆոն դեր Լյայենը։
Նա ասել է, որ ԵՄ-ն պատրաստ է ֆինանսական աջակցություն ցուցաբերել ծրագրին՝ մինչև տեխնիկատնտեսական հիմնավորման արդյունքներ ստանալը։
«Էներգիայի վերականգնվող աղբյուրների աճող մասնաբաժինը ինտեգրելու համար մեզ իսկապես անհրաժեշտ են ավելի ամուր էլեկտրական միացումներ: Հենց այդ պատճառով այդքան կարևոր է Ռումինիայի, Վրաստանի և Ադրբեջանի միջև սևծովյան էներգետիկ մալուխը»,- ասել է ֆոն դեր Լյայենը: