Ժիրայր Լիպարիտյանն ամեն օր ապացուցում է, որ կարող է «բարձր լեվելով» ներկայացնել Ադրբեջանի շահերն ընդդեմ Հայաստանի հանրապետության․ Զոհրաբյան
Հիքմեթ Հաջիևին ասեք ուրիշ փաստաբան ման չգան։ Այս մասին ֆեյսբուքում գրել է Հասարակական-քաղաքական գործիչ Նաիրա Զոհրաբյանը․
«Սա Ժիրայր Լիպարիտյանն է։
Ադրբեջանը Հայաստանի դեմ բռնի տեղահանման, մշակութային արժեքների ոչնչացման հայց է պատրաստում։
Այս մարդը ամեն օր ապացուցում է, որ կարող է «բարձր լեվելով» ներկայացնել Ադրբեջանի շահերն ընդդեմ Հայաստանի հանրապետության։
Հիքմեթ Հաջիևին ասեք ուրիշ փաստաբան ման չգան։ Տվե՛ք նրան այդ մանդատը»։