Բելառուսի բանակը գտնվում է մշտական մարտական պատրաստության մեջ
Բելառուսի զինված ուժերը մշտապես գտնվում են մարտական պատրաստության վիճակում՝ արևմտյան երկրների սպառնալիքի պատճառով, հայտարարել է հանրապետության Անվտանգության խորհրդի պետքարտուղար, գեներալ Ալեքսանդր Վոլֆովիչը։
«Լեհաստանի ծրագրված և չնախատեսված զորավարժությունների քանակը չի կարող անհանգստություն չառաջացնել։ Ելնելով դրանից՝ մենք կառուցում ենք մեր երկիրը պաշտպանելու մեր պլանները՝ պահելով զինված ուժերի մեր կազմավորումներն ու զորամասերը մշտական պատրաստության վիճակում»,- ասել է Վոլֆովիչը։
Նա խոսել է նաև արևմտյան երկրների նավատորմի սպառնալիքի մասին, որոնց նավերը շրջում են Սև և Միջերկրական ծովերում և կարողանում են նշանառության տակ պահել Ռուսաստանի արևմտյան շրջանները և Բելառուսի ողջ տարածքը։