Միջադեպ Ադրբեջանի և Վրաստանի սահմանին. վիրավորվել է ադրբեջանցի հովիվ
Վրաստանի քաղաքացիները հատել են Ադրբեջանի սահմանը՝ անասուններ գողանալու նպատակով և դանակահարել 1969 թվականին ծնված հովիվ Ալի Իսմայիլովին։
Այս մասին հայտնում է Report-ը։
Միջադեպը գրանցվել է երկու երկրների սահմանին գտնվող Ջեյրանգել կոչվող տարածքում։
Իսմայիլովը հոսպիտալացվել է։