Բելգիայի ԱԳՆ-ն կոչ է արել իր քաղաքացիներին լքել Իրանը
Բելգիայի ԱԳՆ-ն կոչ է արել իր քաղաքացիներին, այդ թվում՝ երկքաղաքացիություն ունեցողներին, լքել Իրանը և զերծ մնալ այս երկիր անհարկի ուղևորություններից։
Նախարարությունն ընդգծել է, որ Իրանում Բելգիայի քաղաքացիները գտնվում են կալանավորման և անհիմն դատապարտման վտանգի տակ։
«Այդ ռիսկը տարածվում է նույնիսկ այն անձանց վրա, ովքեր գտնվում են Իրանում զբոսաշրջության նպատակով»,- ասվում է հայտարարության մեջ։
Արտաքին գործերի նախարարությունը զգուշացրել է, որ Իրանում թագավորական դեսպանատունը չափազանց սահմանափակ կարողություններ ունի հյուպատոսական աջակցություն ցուցաբերելու համար։