Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի պաշտպանության նախարարները կհանդիպեն Թուրքիայում
Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը դեկտեմբերի 21-ին այցով կմեկնի Թուրքիա։
Հասանովի այցի նպատակն է մասնակցել Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի պաշտպանության նախարարների 9-րդ եռակողմ հանդիպմանը, որը կկայանա դեկտեմբերի 21-ին Կայսերիում (Թուրքիա)։