Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի զինվորները սպանվել են Պակիստանի հետ սահմանին
Իրան-Պակիստան սահմանին Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ուժերի և զինված խմբի միջև բախման հետևանքով զոհվել է 4 զինծառայող։
Այս մասին հայտնում են իրանական լրատվամիջոցները։
Ըստ իրանական ընդդիմադիր լրատվամիջոցների, բախման հետևանքով զոհվել է չորս զինվոր, այդ թվում՝ մեկ սպա և «Բասիջ» խմբավորման երեք անդամ: