Պուտինի և Լուկաշենկոյի հանդիպման հիմնական թեման կլինի ռուս-ուկրաինական պատերազմի նոր փուլը
Երկուշաբթի օրը՝ դեկտեմբերի 19-ին, նախատեսված է Ռուսաստանի Դաշնության և Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ալեքսանդր Լուկաշենկոյի հանդիպումը։
Ամերիկացի վերլուծաբանները նշել են, որ Պուտինի և Լուկաշենկոյի հերթական հանդիպմանը փորձ կարվի ստեղծելու տեղեկատվական պայմաններ Ուկրաինայի դեմ պատերազմի նոր փուլի համար։
Այս մասին ասվում է Պատերազմի ուսումնասիրման ամերիկյան ինստիտուտի (ISW) զեկույցում։
Ուկրաինայի միացյալ ուժերի հրամանատար Սերխի Նաևը, մեկնաբանելով Պուտինի և Լուկաշենկոյի առաջիկա հանդիպումը, նշել է, որ Ուկրաինայի կառավարությունը կարծում է, որ Պուտինը կքննարկի բելառուսական ուժերի ավելի լայն մասնակցությունն Ուկրաինայի դեմ ռուսական հետագա գործողություններին։
Բացի այդ, Պուտինի հանդիպումը ռուս հրամանատարների հետ, պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի այցը առաջնագիծ, Պուտինի և Լուկաշենկոյի հանդիպումը հուշում են պատերազմի պլանավորման և վարման նոր փուլի, և այս ամենը կարող է ազդարարել հարձակման վերսկսումը։