Զասը պնդում է՝ ՀԱՊԿ-ն Հայաստանին պատրաստ էր տրամադրել ռազմատեխնիկական օգնություն, բայց Փաշինյանը փաստացի հրաժարվեց. դավաճանությունն ինչպե՞ս է էլ լինում. Շարմազանով
ՀՀԿ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Դավաճանությունն ինչպե՞ս է էլ լինում։
ՀԱՊԿ Գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը պնդում է,որ ՀԱՊԿ-ն Հայաստանին պատրաստ էր տրամադրել ռազմատեխնիկական օգնություն, բայց Նիկոլ Փաշինյանը փաստացի հրաժարվեց։
Հասկանում եք՝ ի՞նչ է կատարվում։
Մի կողմից՝ Նիկոլն ու նիկոլականները խոսում են զենք չունենալու մասին,իսկ մյուս կողմից՝ հրաժարվում են ՀԱՊԿ-ից անվճար ու ներքին գներով զինամթերք ստանալու օժանդակությունից։
Եթե սա չէ՞ դավաճանությունը պետական ու ազգային շահի նկատմամբ, բա էլ ո՞րն է»։