NEWSPRESS.am֊ի անձնակազմը մեկնում է արձակուրդ. աշխատանքները կվերսկսենք սեպտեմբերի 1-իցՄոտ 25 հազար անօրինական միգրանտներ Սեուտայից վերադարձել են ՄարոկկոԼատվիա–Բելառուս սահմանին տեխնիկական խափանում է առաջացել․ սահմանային հսկողությունը դադարեցված էՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն կարող է հրաժարական տալԿորսիկայի ժողովն ընդունել է բանաձև, պահանջվում է անհապաղ ազատ արձակել ապօրինի պահվող հայ գերիներինՀԾԿՀ-ն ուսումնասիրել է «Երևանի ՋԷԿ»-ի էներգաբլոկի աշխատանքըՀայր Ասողիկը կիրակի Սուրբ Պատարագ կմատուցի Մայր ՏաճարումՀայկական ալկոհոլի վաճառքները ՌԴ-ում նվազում են․ կոնյակի անկումը հասել է 12 տոկոսիWildberries-ի պահեստների վրա հարձակումները վնասներ են պատճառել նաև հայ գործարարներինՌԴ ՊՆ․ ՀՕՊ-ը խոցել է 223 ուկրաինական անօդաչուԵրևանում կողոպտել են «Իդրամի» ինկասացիայի ավտոմեքենան՝ տանելով 34 պարկ փողի կապոցՆախաձեռնվել է քրեական վարույթ՝ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով․ տղայի մարմին է հայտնաբերվելԳագիկ Ծառուկյանի դստեր նոր հրապարակումըՌուբեն Վարդանյանի կինը կրկին դիմել է Փաշինյանին և Ալիևային՝ Բաքու այց կազմակերպելու համարԻրանի և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային իրավիճակըՇոգ եղանակի պատճառով աճել է էլեկտրաէներգիայի սպառումը, ինչը հանգեցնում է վթարների․ Ռոմանոս ՊետրոսյանՄոսկվան արձագանքել է ԵԱՏՄ-ի վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանըՖրանսիան ուժեր է տեղակայել Իսպանիայի սահմանին՝ Սեուտայի միգրացիոն ճգնաժամի ֆոնինՄԻՊ-ի և ՔԾ ներկայացուցիչները քննարկել են ազատազրկվածների իրավունքների պաշտպանությունըԲաքվում շարունակվում է ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների «դատավարությունը»«Արարատ» ռեստորանային համալիրի դիմաց 23-ամյա երիտասարդը ատրճանակից մի քանի կրակոց է արձակելԱԺ-ում լրագրողների աշխատանքի նոր սահմանափակումները մտահոգել են մասնագիտական կառույցներինՌոբերտ Քոչարյանի գրասենյակի արձագանքը՝ դատարանի տարօրինակ որոշմանըԲաքվի էլիտար բնակելի համալիրներից մեկում հրդեհ է բռնկվելԿոտայքում մեկ օրում չորս մարդու կյանք խլած Թադևոս Հովակիմյանը կրկին անմեղսունակ է ճանաչվել. ՓաստինֆոԵԱՏՄ-ում ընդլայնվում է նավիգացիոն կնիքների կիրառումը բեռնափոխադրումների վերահսկման համարՈւկրաինան ակտիվացրել է Ռուսաստանի քաղաքացիական բնակչության դեմ հարձակումները․ ԶախարովաՓաշինյանի որոշումներով 7 պաշտոնյա ազատվել է պաշտոնիցԻսրայելի բանակը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի սպայի և հրամանատարի սպանության մասինԱրայիկ Հարությունյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնիցՈւկրաինայի դեմ պատերազմում Ռուսաստանը կորցրել է 1.6 միլիոն զինվոր. ԶելենսկիԱվարտվել են բանակցությունները հայկական ձկնարտադրանքի՝ վրացական շուկայում իրացման հարցումԳևորգ Պապոյանը «Արարատցեմենտում» ներկայացրել է նորանշանակ կառավարիչ Դավիթ ԳևորգյանինՇիրակի մարզի քրեական ոստիկանները կեղծ օղի պատրաստելու և իրացնելու դեպք են բացահայտելԵրախտագիտության մեդալով է պարգևատրել Կիպրոսում հայ համայնքի ներկայացուցիչըՀիմնական խնդիրը մնում է՝ ինչպես կանխել ապօրինի կալանավորումների պրոցեսը․ ԱբրահամյանԹբիլիսյան խճուղում բախվել են «Nissan»-ը ու «Ford»-ը․ օպերատիվ են գործել պարեկներըԵրևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանըՀայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր Օգոստոսին օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայի սահմաններումՆիկոլ Փաշինյանի հերթական հատիկառհատիկըՆԳ նախարարի հրամանով Օլիվյե Լեֆեբվրը պարգևատրվել է հայ-ֆրանսիական համագործակցության զարգացման գործում ունեցած ներդրման համարՆարեկ Կարապետյանը լրատվամիջոցների հետ խոսելիս մի քանի բավականին ուժեղ սուտ պնդումներ է արել ՀԷՑ-ի վերաբերյալ. Ռոմանոս Պետրոսյան
45-ամյա օտարերկրացի տղամարդը Տիգրան Մեծի պողոտայում տաբատն իջեցրած պառկել է նստարանին
Մի քանի ամսում ռուսները Ուկրաինայում ոչնչացրել են 200 բենզալցակայանԲարձր ենք գնահատում այն աջակցությունը, որը Պորտուգալիան ցուցաբերում է ՀՀ-ԵՄ զարգացման գործում Նուբարաշենում կիրականացվեն սրսկման աշխատանքներ․ բնակիչներին հորդորում են փակել պատուհանները«Տելեգրամ»-ի միջոցով 10 կգ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՀրազդանի բժշկական կենտրոնում լույս աշխարհ է եկել հերթական «հսկան»Քննարկվել են Շիրակի մարզում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող խնդիրներ
Տնտեսություն

Փոքր ու միջին բիզնեսին չեն թողնում, որ շնչի. ձեռներեց (տեսանյութ)

«Փոքր և միջին ձեռնարկատիրության պետական աջակցության մասին» ՀՀ օրենքը միայն թղթի վրա է ամրագրված, իրականում փոքր ձեռնարկատերերը ոչ մի աջակցություն չեն ստանում: Սա այն դեպքում, երբ դեռ 2001 թվականից կառավարությունն անընդմեջ հայտարարում է, թե Հայաստանում փոքր ու միջին բիզնեսը տնտեսության զարգացման գերակա ուղղություններից մեկն է:

Ու այս ամպագորգոռ հայտարարությունների մեջ էլ հենց խոսվում է ՓՄՁ-ներին օժանդակելու նպատակով` ՀՀ օրենքով պետության կողմից ղեկավարման նոր համակարգ ստեղծելու ուղղությամբ ձեռնարկվող քայլերի մասին: Բայց և այնպես ոլորտի վիճակը հեռու է բավարար համարվելուց: Եթե բոլոր քաղաքակիրթ ու զարգացած երկրներում պետությունն ամեն կերպ աջակցում է փոքր և միջին բիզնեսի զարգացմանը, ապա մեր երկրում կառավարությունը ամեն կերպ խոչընդոտում է անհատ ձեռներեցների գործունեությանը: Ու ստացվում է այնպես, որ հատկապես մարզերում, փոքր ու միջին ձեռներեցությունը սոցիալապես անապահով խավին օգնելու և ֆինանսապես ապահովելու փոխարեն, քամում է նրանց փողերն ու տանում սնանկության:

Աննա Մանուկյանն անհատ ձեռներեց է: Բիզնեսը փոքր է, վարկերը` շատ: newspress.am-ի հետ զրույցում նա անկեղծացավ. «Երբ չէինք սկսել բիզնեսը` պարտքեր չունեիք ու նորմալ ապրում էինք, հենց դրեցինք գործը` խրվեցինք պարտքերի մեջ: Երբեմն այս մտքից ուզում եմ խելագարվել…»:

Պատմում է, որ երբ ուզում էր բիզնես վարկ վերցնել ու սկսել գործը, վարկատուները հայտնել են, թե բիզնես վարկեր կարող են տրամադրել միայն բիզնեսն սկսելուց 6 ամիս հետո: Սակայն, 6 ամիս անցել էլ, պարզվել է, որ բոլոր բանկերը վարկ են տրամադրում միայն գրավով: Այս դեպքում, թերևս, ավելորդ է խոսել բիզնեսի աջակցման կամ բիզնես-վարկ տրամադրելու մասին, քանի որ գրավադրմամբ վարկը ՓՄՁ-ներին ոչ մի արտոնություն չի վերապահում: Աննա Մանուկյանը մի քանի կարճաժամկետ վարկ է վերցրել, հույս ունենալով, որ բիզնես վարկով կփակեր պարտքերն ու կխթաներ գործին, սակայն այդպես չեղավ: Մի կողմից հարկերը, մյուս կողմից վարկերը: Սրանց էլ ավելանում է էլեկտրաէներգիայի թանկացումն, ինչի արդյունքում նախորդ ամսվա համեմատ ծախսված էներգիայի դիմաց կրկնակի գումար են վճարել:

Աննա Մանուկյանը մեկն է այն բազում անհատ ձեռներեցներից, ով իր փոքր բիզնեսով փորձել է հացի խնդիր լուծել, սակայն գործը հակառակ արդյունքն է տվել:

«Եթե այսպես շարունակվի, ապա բոլորը կփակեն իրենց խանութները ու կլքեն Հայաստանը: Բայց դրանով երկրում փոքր ու միջին բիզնեսի հարցը չի լուծվի: Դա ելք չէ: Մենք ուզում ենք մնալ մեր երկրում ու մեր բիզնեսն ունենալ: Ակնկալում ենք պետության օժանդակությունը»,- եզրափակեց Աննան:

Մանրամասները` տեսանյութում