Ադրբեջանը ՄԻԵԴ-ում դատի է տվել Հայաստանին
Ադրբեջանը Հայաստանի դեմ նոր բողոք է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ)։
Այս մասին Twitter-ում հայտնել է Ադրբեջանի Գերագույն դատարանի փոխնախագահ Չինգիզ Ասկերովը։
Փաստաթղթում նշվում է, որ 2022 թվականի մայիս-օգոստոսին Բերձոր քաղաքում, Բերձորի շրջանի Աղավնո և Սուս գյուղերում Հայաստանը իբր ադրբեջանցիներին պատկանող գույքը ոչնչացրել է։