Ադրբեջանի և Թուրքիայի ռազմաօդային ուժերի ներկայացուցիչները շտաբային բանակցություններ են անցկացրել
Ադրբեջանի և Թուրքիայի միջև 2022 թվականի երկկողմ ռազմական համագործակցության ծրագրին համապատասխան՝ անցկացվել են 13-րդ շտաբային բանակցությունները երկու երկրների ռազմաօդային ուժերի ներկայացուցիչների միջև, հայտնում է Ադրբեջանի ՊՆ-ն։
Հանդիպմանը քննարկվել են Ադրբեջանի և Թուրքիայի ռազմաօդային ուժերի միջև ռազմական համագործակցության հարցեր, նշվել է փորձի փոխադարձ փոխանակման կարևորությունը, տեղի է ունեցել մտքերի հանգամանալից փոխանակում տարբեր հարցերի շուրջ։
Ծրագրի համաձայն՝ թուրքական պատվիրակությունը կայցելի ռազմաօդային ուժերի զորամասեր։