Պուտինին չի հաջողվել համոզել Լուկաշենկոյին. Ամերիկյան ուսումնասիրական ինստիտուտ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չկարողացավ համոզել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին պատերազմի մեջ մտնել Ուկրաինայի դեմ։ Այս մասին գրում է Պատերազմի ուսումնասիրման ամերիկյան ինստիտուտը։
«Ինստիտուտը շարունակում է հավատալ, որ Բելառուսի մասնակցությունն Ուկրաինայի դեմ պատերազմին մնում է անհավանական»,- գրում է վերլուծաբանը:
Ինստիտուտի վերլուծաբանները նշել են, որ երկրների նախագահները ձեռնպահ են մնացել Ուկրաինայի պատերազմի քննարկումից։ Միաժամանակ Մինսկը հայտնել է, որ իրենք իբր բախվել են արևմտյան սպառնալիքի։