Իսրայելը հարվածներ է հասցնում Սիրիայում իրանական օբյեկտներին
Իսրայելական բանակը երեքշաբթի գիշերը հրթիռային հարձակում է իրականացրել Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի արվարձանում գտնվող օդանավակայանին հարող տարածքում։ Այս մասին հայտնում է Al-Hadath հեռուստաալիքը։
Նրա խոսքով՝ հարձակման է ենթարկվել օդանավակայանի տարածքը։
SANA-ն ավելի վաղ հայտնել էր Դամասկոսի արվարձաններից մեկին իսրայելական հարվածի մասին: Գործակալությունը, վկայակոչելով ռազմական աղբյուրը, գրում է, որ ժամը 00:30-ի սահմաններում Իսրայելի տարածքից մի քանի հրթիռ է արձակվել։
Հաղորդվում է, որ այս հարձակման հետևանքով կան վիրավորներ։
Նշվում է, որ հարվածները հասցվել են իրանական օբյեկտներին։