Ուժեղ պայթյուններ են եղել Դոնեցկում, Մելիտոպոլում և Ղրիմի սահմանների մոտ
Ռուսաստանի կողմից գրաված Մելիտոպոլում երկու պայթյուն է հնչել, հայտնում են ուկրաինական լրատվամիջոցները՝ վկայակոչելով քաղաքի քաղաքապետ Իվան Ֆեդորովին։
Նա նշել է, որ պայթյուններն այնպիսի ուժգնության են եղել, որ դրանք լսելի են քաղաքի տարբեր հատվածներում։
Բացի այդ, երկուշաբթի ուշ երեկոյան մի շարք պայթյուններ են հնչել Դոնեցկում։ Սոցցանցերում գրում են, որ պայթյունները տեղի են ունեցել մեկը մյուսի հետևից։
Պայթյուններ են հնչել նաև Ղրիմի մոտակայքում՝ Չոնգարում, հաղորդում են ուկրաինական Telegram ալիքները։