NEWSPRESS.am֊ի անձնակազմը մեկնում է արձակուրդ. աշխատանքները կվերսկսենք սեպտեմբերի 1-իցՄոտ 25 հազար անօրինական միգրանտներ Սեուտայից վերադարձել են ՄարոկկոԼատվիա–Բելառուս սահմանին տեխնիկական խափանում է առաջացել․ սահմանային հսկողությունը դադարեցված էՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն կարող է հրաժարական տալԿորսիկայի ժողովն ընդունել է բանաձև, պահանջվում է անհապաղ ազատ արձակել ապօրինի պահվող հայ գերիներինՀԾԿՀ-ն ուսումնասիրել է «Երևանի ՋԷԿ»-ի էներգաբլոկի աշխատանքըՀայր Ասողիկը կիրակի Սուրբ Պատարագ կմատուցի Մայր ՏաճարումՀայկական ալկոհոլի վաճառքները ՌԴ-ում նվազում են․ կոնյակի անկումը հասել է 12 տոկոսիWildberries-ի պահեստների վրա հարձակումները վնասներ են պատճառել նաև հայ գործարարներինՌԴ ՊՆ․ ՀՕՊ-ը խոցել է 223 ուկրաինական անօդաչուԵրևանում կողոպտել են «Իդրամի» ինկասացիայի ավտոմեքենան՝ տանելով 34 պարկ փողի կապոցՆախաձեռնվել է քրեական վարույթ՝ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով․ տղայի մարմին է հայտնաբերվելԳագիկ Ծառուկյանի դստեր նոր հրապարակումըՌուբեն Վարդանյանի կինը կրկին դիմել է Փաշինյանին և Ալիևային՝ Բաքու այց կազմակերպելու համարԻրանի և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային իրավիճակըՇոգ եղանակի պատճառով աճել է էլեկտրաէներգիայի սպառումը, ինչը հանգեցնում է վթարների․ Ռոմանոս ՊետրոսյանՄոսկվան արձագանքել է ԵԱՏՄ-ի վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանըՖրանսիան ուժեր է տեղակայել Իսպանիայի սահմանին՝ Սեուտայի միգրացիոն ճգնաժամի ֆոնինՄԻՊ-ի և ՔԾ ներկայացուցիչները քննարկել են ազատազրկվածների իրավունքների պաշտպանությունըԲաքվում շարունակվում է ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների «դատավարությունը»«Արարատ» ռեստորանային համալիրի դիմաց 23-ամյա երիտասարդը ատրճանակից մի քանի կրակոց է արձակելԱԺ-ում լրագրողների աշխատանքի նոր սահմանափակումները մտահոգել են մասնագիտական կառույցներինՌոբերտ Քոչարյանի գրասենյակի արձագանքը՝ դատարանի տարօրինակ որոշմանըԲաքվի էլիտար բնակելի համալիրներից մեկում հրդեհ է բռնկվելԿոտայքում մեկ օրում չորս մարդու կյանք խլած Թադևոս Հովակիմյանը կրկին անմեղսունակ է ճանաչվել. ՓաստինֆոԵԱՏՄ-ում ընդլայնվում է նավիգացիոն կնիքների կիրառումը բեռնափոխադրումների վերահսկման համարՈւկրաինան ակտիվացրել է Ռուսաստանի քաղաքացիական բնակչության դեմ հարձակումները․ ԶախարովաՓաշինյանի որոշումներով 7 պաշտոնյա ազատվել է պաշտոնիցԻսրայելի բանակը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի սպայի և հրամանատարի սպանության մասինԱրայիկ Հարությունյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնիցՈւկրաինայի դեմ պատերազմում Ռուսաստանը կորցրել է 1.6 միլիոն զինվոր. ԶելենսկիԱվարտվել են բանակցությունները հայկական ձկնարտադրանքի՝ վրացական շուկայում իրացման հարցումԳևորգ Պապոյանը «Արարատցեմենտում» ներկայացրել է նորանշանակ կառավարիչ Դավիթ ԳևորգյանինՇիրակի մարզի քրեական ոստիկանները կեղծ օղի պատրաստելու և իրացնելու դեպք են բացահայտելԵրախտագիտության մեդալով է պարգևատրել Կիպրոսում հայ համայնքի ներկայացուցիչըՀիմնական խնդիրը մնում է՝ ինչպես կանխել ապօրինի կալանավորումների պրոցեսը․ ԱբրահամյանԹբիլիսյան խճուղում բախվել են «Nissan»-ը ու «Ford»-ը․ օպերատիվ են գործել պարեկներըԵրևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանըՀայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր Օգոստոսին օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայի սահմաններումՆիկոլ Փաշինյանի հերթական հատիկառհատիկըՆԳ նախարարի հրամանով Օլիվյե Լեֆեբվրը պարգևատրվել է հայ-ֆրանսիական համագործակցության զարգացման գործում ունեցած ներդրման համարՆարեկ Կարապետյանը լրատվամիջոցների հետ խոսելիս մի քանի բավականին ուժեղ սուտ պնդումներ է արել ՀԷՑ-ի վերաբերյալ. Ռոմանոս Պետրոսյան
45-ամյա օտարերկրացի տղամարդը Տիգրան Մեծի պողոտայում տաբատն իջեցրած պառկել է նստարանին
Մի քանի ամսում ռուսները Ուկրաինայում ոչնչացրել են 200 բենզալցակայանԲարձր ենք գնահատում այն աջակցությունը, որը Պորտուգալիան ցուցաբերում է ՀՀ-ԵՄ զարգացման գործում Նուբարաշենում կիրականացվեն սրսկման աշխատանքներ․ բնակիչներին հորդորում են փակել պատուհանները«Տելեգրամ»-ի միջոցով 10 կգ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՀրազդանի բժշկական կենտրոնում լույս աշխարհ է եկել հերթական «հսկան»Քննարկվել են Շիրակի մարզում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող խնդիրներ
Մամուլ

Եթե Արթուրը վերադառնա, նրա շիրիմը կլինի անհայտ զինվորի գերեզման. Արթուրին դեռ սպասում են. նրա ընտանիքն անպատասխան հարցեր ունի (լուսանկարներ). «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Տարբեր են պատերազմով անցած տղաների պատմությունները, բայց իրենց մասին բոլոր նյութերը հատվում են կարևոր՝ անսահման ցավի ու աննկարագրելի կարոտի խաչմերուկում: Հյուր էի ադրբեջանցիների՝ սեպտեմբերյան ագրեսիայի ժամանակ զոհված Արթուր Լոփոյանի տանը: Արթուրի բարի ու անկեղծ հայացքի ներքո էլ ընթացավ մեր զրույցը նրա ծնողների ու ընկերոջ՝ Ռոլանդի հետ: Տիկին Նաիրան ասում է՝ ախր, ինչ պատմեմ ընդամենը 19 տարի ապրած իմ տղայի մասին:

«Մի մեծ աշխարհ, գանձ կորցրեցինք: Մեր տան արևն էր: Այսօր էլի երազումս տեսել եմ»,-արցունքներն է սրբում մայրիկը: Նրա խոսքով, տղան դեռ փոքրուց էր աշխույժ ու չարաճճի, բայց երբեք ուրիշներին չէր վնասի. «Մեկ անգամ են դպրոց կանչել, ուսուցչուհին ասաց՝ վախենում ենք ընկնի, ինքն իրեն վնասի: Երբեք իրենից չեն դժգոհել: Չնայած աշխուժությանը, անսահման ամաչկոտ էր, զուսպ»: Մեծ սեր ուներ զենքերի հանդեպ: Ընկերը հավաստում է՝ միասին «պոլիգոններ» էին գնում, հետաքրքրությունը մեծ էր: Մայրիկն էլ լրացնում է՝ դեռ փոքրուց ասում էր, որ պետք է զինվոր դառնա. «Բարի էր, ընկերասեր, մեծերի նկատմամբ հարգանքով, այնպես չէ, որ մայրն եմ, գովում եմ: Կիսվում էր իր ունեցածով: Ծառայում էր, զանգեցի, հեռախոսն անջատված էր, հետո ասաց՝ զարյադկան նստել էր, հարցրեցի՝ «power bank»-դ ո՞ւր է, թե՝ տղերքը դիրքեր են բարձրացել, իրենց եմ տվել, պետք կգա»,-վերհիշում է տիկին Նաիրան, իսկ ընկերը՝ Ռոլանդը, հավելում. «Ամեն օր միասին էինք, զանգում էր՝ ո՞ւր ես: Ուտելու մի բան էր սարքում ու գալիս: Շատ համով բաներ էր սարքում: Հասնող էր: Չի եղել մի դեպք, որ ասեի՝ Արթո՛ւր ջան, պետք ես, ու կողքս չկանգներ: Բայց որքան էլ զբաղված լիներ, ուր էլ լիներ, եթե Գարիկն ու Նաիրան կանչեին տուն, նույն րոպեին ամեն ինչ կթողներ ու տուն կգնար»,-ասում է Ռոլանդը:

Արթուրին բնութագրելիս աշխատասիրությունն են շեշտում: «Ասում էի՝ քոլեջում ես սովորում, կավարտես, խոհարարության գծով կաշխատես, ամեն աշխատանք մի արա, դրա կարիքը չկա: Պատասխանում էր՝ հաճույքով եմ անում: Եթե իրեն մի բան ասեիր, լսում էր, տղա էր, բայց ամեն հարցում օգնում էր: Տատիկին էր խնամում, գնում դեղերի հետևից, բժշկին դիմավորում ու ճանապարհում: Էլ չեմ ասում փոքր քրոջը խնամելու մասին, ծնված օրվանից Նատալիին կարող էի թողնել իր խնամքին ու գործով ինչ-որ տեղ գնալ, ու ամեն ինչ կաներ՝ կկերակրեր, կխաղար հետը: Երբ քույրիկի ծնվելուն էինք սպասում, իմ հանդեպ էր ուշադիր: Ծնվելուց հետո ամեն օր գալիս էր հիվանդանոց: Մտածում էր՝ բանակից գամ, սա կանեմ, այն կանեմ, բոլոր երազանքներն ու նպատակները կիսատ մնացին»:

Ընկերոջ խոսքով էլ՝ չէր սիրում պարապ ու հանգիստ նստել, անընդհատ պետք է մի բանով զբաղվեր. «Արձակուրդ էր եկել, Երկրապահի շտաբում էի, նստարաններն էի ներկում: Եկավ, սկսեց ինքը ներկել: Ասում եմ՝ արձակուրդ ես եկել, գնա տուն, հանգստացի: Չէ, կներկեմ, հետո կգնամ: 44-օրյայից հետո էլ՝ ի՞նչ անեմ, պատերազմ չտարաք, գոնե ասեք, մի գործ անեմ: Երկրապահի բակում բալի, ծիրանի պտղատու ծառեր ունենք: Հավաքել էր բերքն ու ամբողջը տարել վիրավոր զինվորների, մարդկանց տները»: Երբ մեր առաջին հանդիպմանը հայրիկին խնդրեցի պատմել Արթուրի մասին, ասաց՝ չեմ կարող, ո՞նց պատմեմ տղայիս մասին: Երբեք չեմ համակերպվի տղամարդու դողացող ձայնի ու հուզմունքի հետ: Միշտ սովոր ենք այդպիսին կանանց տեսնել, տղամարդկանց ավելի պինդ ենք պատկերացնում, պատերազմը նաև դա փոխեց:

Բայց այս անգամ հայրիկը միացավ զրույցին, հիշեց, թե ինչպես էր որդին դեռ երեխա ժամանակ մի քանի անգամ նույն ձեռքը կոտրել, ինչպես մի անգամ ուղղակի նստեց դաշնամուրի մոտ ու սկսեց նվագել, չնայած որևէ մեկն Արթուրին նվագել չէր սովորեցրել. «Փոքր տարիքից զինվորական շորեր էր հագնում և քայլում սենյակում՝ զինվոր եմ դառնալու: Մինչև զորակոչվելը աշխատում էր, չնայած դրա կարիքը չկար, բայց անընդհատ աշխատում էր: ԴՕՍԱԱՖ-ում էր սովորում, մեկ ամիս էր մնացել, որ վարորդական իրավունք ստանար, փոշմանեց՝ հավես չունեմ մեծ մեքենաներ քշելու: Ու կիսատ թողեց»: 2021 թ.-ի դեկտեմբերին Արթուրը զորակոչվել է բանակ: Ծառայությունն անցնում էր Ճամբարակում: «Սիրով է գնացել, զենքի հետ սեր ուներ, Երկրապահի տղաների հետ հրաձգության պարապմունքների էր գնում: Ու միշտ ասում էր՝ ուզում եմ Ճամբարակում ծառայել»,-վերհիշում է Արթուրի հայրիկը:

Մայրիկը սեպտեմբերի 12-ին էր որդու հետ խոսել, «մինչ այդ էլ անընդհատ զանգում էր»: Գիշերը պատերազմ սկսվեց: Այդ օրվա մղձավանջի մասին արդեն հայրիկն է պատմում: «12-ի լույս 13-ի գիշերն էր, ժամը 00:25-ը, կինս ասաց՝ կռիվ է սկսվել: Ուղևորվեցի Վարդենիս: Ժամը 02:59 ընկերներիս ու տղայիս ընկերոջ հետ, ով պայմանագրային զինծառայող է, կանգնած էի Վարդենիսի դպրոցի բակում: Արթուրը զանգեց՝ պա՛պ, ամեն ինչ նորմալ է, զանգել եմ, որ չանհանգստանաս: Ասացի՝ տղես, դուխդ չգցես, Ռոլանդի հետ Վարդենիսում եմ, զենք ենք վերցնում, բարձրանամ քո մոտ: Արձագանքեց՝ նման բան չանես, ամեն ինչ լավ է, քո հետ կապի դուրս կգամ: Մեր վերջին զրույցն էր: Ես ասեմ երկու հազար, դուք երեք հազար պատկերացրեք, այդքան կամավորականներ կային: Տարբեր տեղերից եկել էին: Ոչ մեկին վերև չէին բարձրացնում, բայց ութ հոգով բարձրացանք: Մեզ ասում էին, որ X պոստը նահանջով եկել, միացել է Y-ին, ու ընկել են շրջափակման մեջ: Առաջարկեցին բարձրանալ Z պոստը, որ հասկանանք, թե ինչ ենք անում: Բայց երեք պոստերն էլ ռմբակոծության և հակառակորդի տիրապետության տակ են եղել: Չհասած Վերին Շորժայի տարածք՝ մեզ Ճամբարակի զինվորները դիմավորեցին իրենց հրամանատարներով: Հարցրեցին՝ ո՞ւր եք գնում առանց զենքի՝ նկատի ունենալով ավելի ծանր զենքեր: Մեր ուղղությամբ փամփուշտներ չեն կրակվել, միայն սնարյադ էր գալիս: Ասացին՝ մի բարձրացեք, պոստերը չկան, տղերքի 90 տոկոսը զոհվել է, 10 տոկոսն էլ գերի է: Այդ դիրքից 8 հոգի գերի է ընկել, 26-ը զոհվել է, հրամանատարն էլ իրենց հետ»,-պատմում է Գարիկը:

Մի քանի օր անց հայրիկը գնացել է Արթուրին «ճանաչելու»: Մայրիկն ու ընկերն ասում են՝ երբ Գարիկը նկարներ է ցույց տվել, միանգամից ասել են՝ սա Արթուրը չի: Տիկին Նաիրան հավելում է. «Չեմ նմանեցրել իմ տղային, մայրն եմ, եթե անգամ չեմ հավատում, որ տղաս է, գոնե պիտի զգացողություն ունենայի, որ ինքն է: Ես հիմա էլ չունեմ զգացողություն, որ Արթուրս չկա, սպասում եմ, որ պետք է գա»: Որ հայրիկի տեսած մարմինն Արթուրինն է, ԴՆԹ-ն ու մարմնի վրա եղած մի քանի նշաններն են հաստատել: «Նկարներում աջ ոտքի վրա խալ կա, բայց մեր տղան ոտքի վրա խալ չի ունեցել: Ծառայության ժամանակ ընկել էր ու ձախ ձեռքին սպի ուներ, բայց ձախ ձեռքի նկարը չունենք, որ տեսնենք՝ սպի կա, թե ոչ: Երկու խալը, որ նաև Արթուրն է ունեցել, եղել է գտնված մարմնի վրա»,-ասում է մայրիկը:

Արթուրի հայրիկը տեսանյութեր ունի, որտեղ տղաներն են՝ ձեռքերը կապված, վիրավոր: «Տեսանյութում Արթուրի ոտքը վիրավոր է, մահացածի նույն ոտքն էլ էր վիրավոր, բայց իմ տղան խալ չուներ: Տղայի մարմինն ավելի բարձրահասակ էր, քան Արթուրն էր»:

Ստացվում է, որ տղան գերեվարվել է, հետո զոհվել, վախենում եմ ասել, որ սպանվել է, բայց այլ բառով մեկնաբանել իրավիճակը հնարավոր չէ: Տեսանյութերի մասով հայրիկին բարկացնում է այն, որ Քննչական կոմիտեն կամ էլ այլ գերատեսչություններ համոզում են, թե դրանք 44-օրյա պատերազմի ժամանակ են արվել, մեր դիրքերում են, մինչդեռ հրամանատարները փաստում են՝ տեսանյութերում մեր դիրքերը չեն. «Տեսանյութում ճանաչել ենք մեր երեխային: Մյուս կողմից՝ որևէ կերպ չեն ապացուցում, հաստատում, որ դա 44-օրյա պատերազմի ժամանակ է նկարվել: Փոխանակ տեսանյութերն ուսումնասիրեն, ուզում են պարզել, թե դրանք մեզ որտեղից»: Ու այս հարցերն են, որոնք հանգիստ չեն տալիս ընտանիքին՝ իսկ գուցե Արթուրը չէ այն տղան, որին հուղարկավորել են ընտանեկան գերեզմանատանը, շիրմաքար տեղադրել: Հայրիկն ասում է՝ եթե Արթուրը վերադառնա, դա կլինի անհայտ զինվորի գերեզման՝ «բոլորն էլ մերն են, ի՞նչ տարբերություն»:

Հ. Գ. - Ժամացույցի սլաքների կտկտոցը խախտում է սենյակում պարբերաբար տիրող լռությունը: Իսկ հետո զրույցին միանում է Նատալին՝ Արթուրի փոքրիկ քույրիկը, որն իր աշխուժությամբ, զրնգուն ձայնով լցնում է սենյակը, ապրելու շունչ հաղորդում մեզ, բայց ամենակարևորը՝ ապրեցնում ծնողներին, եղբորը, անգամ Արթուրի ընկերներին: Երբ Նատալիին հարցնում ենք, թե որտեղ է եղբայրը, պատասխանում է՝ բանակում, իսկ երբ է գալու հարցին արձագանքում՝ շուտով։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ