ԱՀԾ մասին օրենքի նախագծի հրատապությունն արդյոք կապ ունի՞ MI6-ի ղեկավարի՝ Հայաստանում ներկայության հետ. հարց՝ ԱԽ քարտուղարին (տեսանյութ)
Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանն Ազգային ժողովի նիստում հետաքրքրվեց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանից, թե ի՞նչն է պատճառը, որ «Արտաքին հետախուզական գործունեության և արտաքին հետախուզության ծառայության մասին օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագիծը քննարկվում է հրատապ կերպով, ինչ-որ երկրի հատուկ ծառայությունների մասին օրենքը հիմք ընդունվե՞լ է, թե՞ ոչ և արդյոք հրատապությունը պայմանավորված է Բրիտանիայի Հատուկ ծառայությունների ղեկավարի՝ Հայաստանում ներկայության հետ:
Գրիգորյանն ասաց, որ Հայաստանում ընդունվող օրենքները չեն կարող երբևէ կապ ունենալ որևէ արտերկրյա պաշտոնյայի հետ, հրապատությունն էլ մինչ այդ է առաջացել:
Մանրամասները՝ տեսանյութում