Իլոն Մասկը Ուկրաինա կմատակարարի Starlink-ի տերմինալ
Իլոն Մասկի ընկերությունը համաձայնել է Ուկրաինային մատակարարել եւս մի քանի հազար տերմինալ Starlink արբանյակային ինտերնետի համար։
Այս մասին Bloomberg-ին տված հարցազրույցում ասել է Ուկրաինայի թվային փոխակերպման նախարար Միխայիլ Ֆեդորովը։
Ֆեդորովի խոսքով, Մասկի Space Exploration Technologies ընկերությունը առաջիկա ամիսներին Կիև կուղարկի ավելի քան 10000 սարք՝ մարտադաշտում ինտերնետ ապահովելու համար։