Ռուս խաղաղապահները չեն կատարում 2022 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ համաձայնագրի պայմանները. ադրբեջանցի պատգամավոր
Բողոքի ակցիան Լաչինի ճանապարհին պետք է շարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ ռուս խաղաղապահները չեն ապահովել 2022 թվականի նոյեմբերի 10-ին Ադրբեջանի, Ռուսաստանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրի բոլոր պահանջների կատարումը։ Այս մասին Միլի Մեջլիսի լիագումար նիստում հայտարարել է ադրբեջանցի պատգամավոր Մահիր Աբբասզադեն։
«Ռուս խաղաղապահները չեն կատարում 2022 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ համաձայնագրի պայմանները։ Այսպիսով, հակառակ համաձայնագրի 4-րդ կետի, հայկական զինված կազմավորումները դեռ դուրս չեն բերվել խաղաղապահ կոնտինգենտի պատասխանատվության գոտուց, 6-րդ կետի խախտմամբ Լաչինի ճանապարհին շարունակվում են ռազմական սադրանքները և դրա անօրինական օգտագործումը։ Բացի այդ, խախտելով 9-րդ կետը, Երևանը չի բացել հաղորդակցություններ Ադրբեջանի համար»,- ասել է Մ.Աբբասզադեն։
Պատգամավորը նաև նշել է, որ Ղարաբաղում շարունակվում է Ադրբեջանի բնական պաշարների ապօրինի արդյունահանումը, ինչը վնաս է հասցնում շրջակա միջավայրին։