Ո՛չ, Արտակ, այս իրավիճակի պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է․ իրական մեղավորներին թողած՝ միջազգային հանրությանն են մեղադրում․ քաղաքագետ
Քաղաքագետ, «Ոսկանապատ» վերլուծական կետրոնի ղեկավար Հրանտ Մելիք-Շահնազարյանն արձագանքել է Արցախի նախկին ՄԻՊ, պետնախարար Արտակ Բեգլարյանի այն հայտարարությանը, թե իրավիճակի պատասխանատուն միջազգային հանրությունն է։
Հրանտ Մելիք-Շահնազարյանը մասանավորապես գրել է․
«Ո՛չ, Արտակ, այս իրավիճակի պատասխանատուն միջազգային հանրությունը չէ։ Այս իրավիճակի պատասխանատուն մի քանի շենք այն կողմ նստած Նիկոլ Փաշինյանն է։ Դու դա պետք է շատ լավ իմանայիր։ Ու ճիշտ կանեիր, եթե հենց այնտեղ նստացույց անեիր։
Չլսված բան է։ Իրական մեղավորներին թողած՝ միջազգային հանրությանն են մեղադրում, ռուս խաղաղապահներին, նախկիններին, ընդդիմությանը, այլմոլորակայիններին…»։