Երևանը ստում է Ղարաբաղում հայերի թվի մասին. Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնյան զառանցել է
Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղարը շարունակում է կեղծ տեղեկություններ տարածել Ստեփանակերտ-Լաչին ճանապարհի շրջափակման և Ղարաբաղում հայերի թվի մասին։
Այս մասին ասել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն։
«Սոցիալական ցանցերում տարածված բազմաթիվ տեսագրություններ ցույց են տալիս, թե ինչպես են մեքենաները ազատ անցնում Լաչինի ճանապարհով»,- հոխորտացել է Հաջիզադեն:
Այս պաշտոնյան կա՛մ կույր է, կա՛մ իրեն է դրել հիմարի տեղ: Եթե ճանապարհը բաց է, ապա ինչ են անում այնտեղ իրենց բնապահպան հորջորջող ինչ-որ գլխաքանակ ադրբեջանցիներ, որոնք ինչ-ինչ պահանջներ են ներկայացնում հայկական կողմին: Եթե բաց է, ինչպես է ստացվում, որ 120 հազար արցախցիներ, այդ թվում՝ 30 հազար երեխա, կտրված է արտաքին աշխարհից, տասնյակ բուժօգնության կարիք ունեցող քաղաքացիներ, այդ թվում՝ երեխաներ, չեն կարողանում տեղափոխվել Երևան և ստանալ բժշկական օգնություն: